27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին

Նոյեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում ՀՀ Աժ փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՌԴ Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին:

Շնորհավորելով Վյաչեսլավ Վոլոդինին` Աժ փոխնախագահը հույս է հայտնել, որ նրա ղեկավարության տարիներին հայ ռուսական միջխորհրդարանական հարաբերությունները նոր զարգացում կարձանագրեն: Կողմերը կարեւորել են հայ-ռուսականհարաբերությունների դաշնակցային բնույթը, որին նոր որակ հաղորդեց Հայասատանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը:

Անդրադառնալով հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերություններին` Աժ փոխնախագահը նշել է միջազգային հարթակներում խորհրդարանական պատվիրակությունների համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային խնդիրներին: Էդուարդ Շարմազանովը մասնավորապես նշել է.

«Մենք կարեւորում ենք խաղաղության ու կայունության պահպանումը մեր տարածաշրջանում: Չնայած Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին, Ադրբեջանն անտեսում է դրանք, իր ապակառուցողական եւ հակահայկական գործողություններով շարունակում է սրել իրավիճակըշփման գծում: Դա անթույլատրելի է: Բոլորը պետք է հասկանան, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի եւ ոչինչ չի կարող ստիպել Արցախի ժողովրդին հետ կանգնել անկախ ու ազատ հայրենիքում ապրելու ձգտումից»:

Կողմերը կարեւորել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բացառապես խաղաղ ճանապարհը, Մինսկի խմբի ձեւաչափում: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անհրաժեշտ է համարել հավատարիմ մնալ ՀԱՊԿ խորհրդի երեւանյան հռչակագրի սկզբունքներին, որտեղ անթույլատրելի է համարվել իրավիճակի լարման ցանկացած երեւույթ:

unnamed unnamed-2 unnamed-1

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ