16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2016

Թուրքիան պատրաստ է փոխհատուցում վճարել խոցված ռուսական ինքնաթիռի ընտանիքին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ռուսական «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է ռուս-թուրքական հարաբերությունների, սիրիական ճգնաժամի, «Իսլամական պետություն»  (ԻՊ)  և «Ալ Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք այլ խնդիրների մասին: Ըստ թուրքական «Ahaber» թերթի կայքի` Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը, խոսելով նախորդ տարի Սիրիայի տարածքում թուրքական օդուժի կողմից  «СУ-24» ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման […]

Սերժ Սարգսյանն ընդունել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում և ընդգծել, որ Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս միջխորհրդարանական համագործակցությանը՝ համարելով այն միջպետական հարաբերությունների կարևոր բաղադրիչ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահի այցը նոր էջ կբացի երկու բարեկամ երկրների […]

Վիտալի Բալասանյանը նշանակվել է ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Վիկտոր Քոչարյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ` ազատվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Նույն օրը Նախագահի ստորագրած մեկ այլ հրամանագրով Վիտալի Բալասանյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար։

«Հենց այս պահին պատրաստ եմ իմ տեղը զիջել»

«Ես էլ եմ հոգնել ու ցանկանում եմ, որ գա թարմ ուժ, թարմ մարդ, իսկ ես թողեմ, հրաժարական տամ», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Լրագրողների հարցին՝   ՀՖՖ նախագահն ինչ լուծումներ է տեսնում Հայաստանի առաջնությունը բարդ իրավիճակից հանելու համար, Հայրապետյանը նշեց, որ ելք չի տեսնում: Լրագրողի հաջորդ հարցին, […]

Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀԿ Կենտրոն տարածքային սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովին

Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 3-ին  մասնակցել է ՀՀԿ Կենտրոն տարածքային սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովին, որի օրակարգում եղել է սկզբնական կազմակերպության նախագահի հաշվետվությունը, կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրությունը, ինչպես նաև ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակների ընտրության հարցը: Ժողովը քվեարկության արդյունքում Սերժ Սարգսյանին ընտրել է համագումարի պատվիրակ: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն […]

«էդ ինչղ կեղնի, ինչխօր սաղի կնկտանց խառնես ու ասես, ով ում կուզե

«Գյուղերը  խոշորցրեցին, հմի էլ կվախենանք դպրոցները խոշորցնեն». արեգնադեմցիների հոգսերն ու մտավախությունները համայքների միավորումից հետո։ Արեգնադեմ է կոչվում գյուղը, բայց գյուղ տանող ճանապարհային ցուցանակին  մի քանի տառ ջնջել էին ու դարձրել  «Գնա դեմ»։ Գյուղացիներով փորձել են կատակել, բայց և   բոլորի ուշադրությունը հրավիրել իրենց գյուղին ու հոգսերին։ Շիրակի մարզի Արեգնադեմ գյուղը նախկինում բնակեցված է եղել ադրբեջանցիներով,  հայաբնակ […]

Ազգային հերոսի հորաքրոջ որդին և զինվորը` կգիշերի Գործադիր մարմնի շենքի դիմաց

ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի հորաքրոջ որդին և նրա զինվորը՝ Սարգիս Ղազարյանը այս գիշերը կլուսացնի Կառավարության շենքի մոտ։ Ինչպես արդեն հայտնել ենք Սարգիս Ղազարյանը այսօր՝ նոյեմբերի 3-ին  վաղ առավոտից անժամկետ հացադուլ է հայտարարել և «արդարադատություն» պահանջելով կանգնել է Գործադիր մարմնի շենքի դիմաց։ «Ցուրտը ու քաղցը ինձ չի վախեցնում՝ հատուկ ջոկատի զինվոր եմ։ Առողջություն ու կյանք […]

ՀՀ վարչապետը և Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահը կարևորում են առևտրատնտեսական ոլորտում համագործակցության զարգացումը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ Սլովակիան Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է և մեր երկիրը շահագրգռված է երկկողմ հետագա համագործակցության զարգացմամբ՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում: Կարեն Կարապետյանը վստահություն է հայտնել, որ հայ-սլովակյան միջպետական հարաբերություններն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի