26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Հենց այս պահին պատրաստ եմ իմ տեղը զիջել»

«Ես էլ եմ հոգնել ու ցանկանում եմ, որ գա թարմ ուժ, թարմ մարդ, իսկ ես թողեմ, հրաժարական տամ», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Լրագրողների հարցին՝   ՀՖՖ նախագահն ինչ լուծումներ է տեսնում Հայաստանի առաջնությունը բարդ իրավիճակից հանելու համար, Հայրապետյանը նշեց, որ ելք չի տեսնում: Լրագրողի հաջորդ հարցին, թե ելք չտեսնելու դեպքում ինչու ֆեդերացիայի նախագահը հրաժարական չի տալիս, Ռուբեն Հայրապետյանը զայրացած պատասխանեց:

«Եթե կա մի մարդ, որն իմ հրաժարական տալով կարող է փոփոխություն մտցնել հայկական ֆուտբոլում ու Բարձրագույն խմբում, հենց այս պահին պատրաստ եմ իմ տեղը զիջել այդ մեկին: Ես առաջնությունը վատ վիճակից հանելու ելք չեմ տեսնում: Ես ամեն ինչ դրել եմ ֆուտբոլում՝ իմ կյանքը, առողջությունս դրել եմ մի կողմ եւ ֆուտբոլին եմ նվիրվում: Եթե գտնեք մի մարդ, ով գա եւ ներկայացնի ծրագիր, ես պատրաստ եմ հրաժարական տալ: Ես կառչած չեմ ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Բայց ես մտածում եմ ֆուտբոլի ու ֆուտբոլի ապագայի մասին:

Տեսնո՞ւմ եք մեկին, ով կարող է լինել ֆեդերացիայի նախագահ: Գրում են Խորեն Հովհաննիսյան կամ չգիտեմ ով: Եկեք տանք Խորեն Հովհաննիսյանին, թող ֆեդերացիայի մի մասը սարքի խաղադրույքների տեղ:

Ես էլ եմ հոգնել ու ցանկանում եմ, որ գա թարմ ուժ, թարմ մարդ, իսկ ես թողեմ, հրաժարական տամ»,- ասաց Ռուբեն Հայրապետյանն ու շարունակեց. «Ես ինչու՞ պետք է հրաժարական տամ, դուք հրաժարական տվեք: Դուք ինչ մարզական լրագրող, որ Վանաձոր քաղաքում բացվող մեծ ակադեմիայի բացմանը ներկա չէիք»,- ասաց  ՀՖՖ նախագահը՝ դիմելով հարցն ուղղած լրագրողին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ