16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2016

Պլանային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիայում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 9-ին ժամը 11.00-18.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի`  Օհանովի փող.1-ից-12, 14, 16, 18, 20, 24, Շերամի փող. 47, 49, 51, 53, 55 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Ամենեւին օրինակ չեմ ուզում ծառայել. հեծանիվ վարող փոխնախարարը մանրամասնեց /վիդեո/

«Մեր քաղաքում հեծանիվ վարելն ամենաանվտանգ գործողություններից մեկը  չէ»,-այսօր՝ նոյեմբերի 7-ին «Հենարան» մամուլի ակումբում  լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը, ում հեծանիով աշխատանքի գնալու մասին բազմաթիվ քննարկումներ եղան: «Էնպես է ստացվել, որ ես մի քիչ ավելի արհեստավարժ եմ, ու լավ եմ վարում, բայց ես ամենեւին օրինակ չեմ ուզում ծառայել, ես այդ միսիան […]

24,2 մլրդ դրամ է ակնկալվում ստվերի կրճատման հաշվին

2017թ-ին բյուջեի հարկային եկամուտները նախատեսվում է 1 տրիլիոն 135 մլրդ դրամ, որը կազմում է բյուջեի ընդհանուր եկամուտների շուրջ 93,8%-ը. ԱԺ-ում 2017թ-ի բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Ըստ նրա` 1 տրիլիոն 135 մլրդ դրամը կազմում է ՀՆԱ-ի 21%-ը, ինչը 2016-ի համեմատ 0,5 տոկոսային կետով գերազանցում է: Նա նշեց, որ մակրոտնտեսական զարգացումների […]

Պայմանավորվածություն է ձեռք բերվել պաշտպանության ոլորտում համագործակցության ակտիվացման ուղղությամբ

Նոյեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Դեսպան Շարպանտիեն շնորհավորել է Վիգեն Սարգսյանին` ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություն պաշտոնավարման ընթացքում: Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը կարևորել է Ֆրանսիայի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում` որպես ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահող երկիր: […]

Պետք է գործել. Գևորգ Գևորգյան /վիդեո/

«Ապրիլյան ազատամարտի ժամանակ մենք բոլորս տեսանք՝ յուրաքանչյուր  հայ մարդու, սկսած զինվորից, սպայից, վերջացրած հասարակությամբ ու լրագրողներով: Այս ամենը քանի մեր ազգի մեջ կա և նորից  վստահաբար կասեմ, որ մեր առաջնագիծը ամուր է»,-այսօր՝ նոյեբերի 7-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց ազատամարտիկ, հետախույզ Գևորգ Գևորգյանը: Գևորգյանի խոսքով՝ հայ զինվորը երբեք էլ նախահարձակ չի եղել, բայց […]

Մեր երեխաների առողջության հաշվին տնտեսում անելու փորձ կատարող տնօրենները միանշանակ պետք է ենթարկվեն պատասխանատվության․ Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի  հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում, նախադպրոցական, մշակութային և առողջապահական հաստատություններում շարունակվում է հսկողությունը   ջեռուցման համակարգերի անխափան շահագործումն ապահովելու ուղղությամբ: Այս համատեքստում քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներում տեղ գտած այն հրապարակումներին, համաձայն որոնց […]

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀ Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ կառավարության նոր ծրագրի շրջանակում բնապահպանական ոլորտում սպասվող բարեփոխումները:

«Ադրբեջանի տնտեսությունը ծանր վիճակում է հայտնվել»

Հայ-ադրբեջանական սահմանում  այս պահին որոշակի սրացում կա, ապրիլին նախորդող դեպքերի հետ համեմատած` հաջողվում է իրավիճակի լարվածությունը զսպել:  Այս մասին լրագրողների հետ զորւյցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Համանախագահները փորձում են ճնշում գործադրել Ադրբեջանի վրա: Շփման գծում ևս փոփոխություններ են տեղի ունեցել: Տեղի են ունենում ռազմական բնույթ ունեցող միջոցառումներ: Նկատելի է զինուժի  կուտակում: Պարզ է, որ ապրիլյան […]

Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում անցկացվող միջազգային համաժողովի մասնակիցներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 7-ին ընդունել է Դպրոց-կենտրոնների միության եւ Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի կողմից կազմակերպված միջազգային համաժողովին մասնակցելու համար Հայաստան ժամանած պատվիրակության անդամներին: Հանդիպմանը ներկա էր նաեւ մեր երկրում Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունը: Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին, կարեւորել է նման համաժողովների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի