27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

24,2 մլրդ դրամ է ակնկալվում ստվերի կրճատման հաշվին

2017թ-ին բյուջեի հարկային եկամուտները նախատեսվում է 1 տրիլիոն 135 մլրդ դրամ, որը կազմում է բյուջեի ընդհանուր եկամուտների շուրջ 93,8%-ը. ԱԺ-ում 2017թ-ի բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Ըստ նրա` 1 տրիլիոն 135 մլրդ դրամը կազմում է ՀՆԱ-ի 21%-ը, ինչը 2016-ի համեմատ 0,5 տոկոսային կետով գերազանցում է: Նա նշեց, որ մակրոտնտեսական զարգացումների տեսակետից բյուջեի հիմքում դրված է շուրջ 5 տոկոս անվանական ՀՆԱ-ի աճ, 3.2 տոկոս տնտեսության իրական աճի ցուցանիշ, և 21 տոկոս հարկեր-ՀՆԱ ցուցանիշով ապահովվելու է 1 տրիլիոն 135 մլրդ դրամ հարկային եկամուտների ցուցանիշը:

Միրումյանը ներկայացրեց տնտեսական գործոնները , որոնք անմիջական ազդեցություն ունեն, և նշեց, թե օրենսդրական նախաձեռնություններն են, հաջորդ տարի ակցիզային հարկի ցուցանիշի ավելացում, ԵԱՏՄ-ի ընդհանուր կաթսայից մուտքերը և արձանագրեց, թե այս տարի օրինակ առաջին տասը ամիսների կտրվածքով ավելի քիչ գումար են փոխանցել ԵՏՄ-ի կաթսա և ավելի շատ ստացել՝ 16,2 մլրդ դրամ: Միրումյանի խոսքով՝ մաքուր հարկերից բացի, նաև ստվերի կրճատմամբ են անկալում եկամուտներ ավելացնեել: «24,2 մլրդ դրամ է ակնկալվում ստվերի կրճատման հաշվին»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ