16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2016

Հայաստանում հացի արտադրության ծավալները նվազել են, ծխախոտինն՝ ավելացել

2016 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2015թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 27,5%-ով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից: Հրապարակված տվյալների համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանում արտադրվել 12 մլն 601.39 հազար հատ սիգարետ, իսկ այս տարվա հունվար-սեպտեմբերին՝ 16 մլն 66.7 հազար հատ: Արձանագրված աճի արդյունքում Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը արդյունաբերության ոլորտում […]

Մի շարք մանկապարտեզների տնօրեններ ազատվել են աշխատանքից

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հանձնարարել է Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջանների ղեկավարներին, մանկապարտեզներում անհրաժեշտ և համապատասխան նորմատիվներով ջեռուցում չապահովելու համար, աշխատանքից ազատել թիվ 28, 37 և 46 մանկապարտեզների տնօրեններին: Հանձնարարվել է նաև խիստ նկատողություն հայտարարել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետին և թիվ 40 մանկապարտեզի տնօրենին:

Առողջապահության համակարգի գլխավոր խնդիրները. փոխնախարարը մանրամասնում է

«Պետությունն այսօր մոտ 85 մլրդ դրամ է ծախսում առողջապահության վրա, ինչից մոտ 77 մլրդը պետական առողջապահական գործակալության միջոցով պետպատվերի շրջանակներում գտնվող ծառայություններն են։ Պետությունը վճարում է պետական և մասնավոր բժշկաական հիմնարկներին, որ իր քաղաքացիների համար բժշկական ծառայություն կարողանա գնել: Գործող մեխանիզմներում ցանկանում ենք մեծացնել թափանցիկությունը և գլոբալ վերանայման միջոցով առավել արդյունավետ օգտագործել այդ սահմանափակ ռեսուրսը»-այսօր՝ […]

Հովհաննես Հարությունյանի համար վաղը բժիշկների խումբ կձևավորվի. ի՞նչ վիճակում է «Սասնա ծռեր»-ի անդամը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի հարազատներն ու աջակիցներն այսօր՝ նոյեմբերի 7-ին, ակցիա են իրականացրել՝ պահանջելով պատկան մարմիններին զբաղվել Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակով: Մասնակիցները դիմում- նամակներ են հանձնել  Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, Արդարադատության եւ Առողջապահության նախարարություններին, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկին: Առողջապահության նախարարությունում ցուցարարներին ընդունել է փոխնախարար Վահան Պողոսյանը, որը նախարարի անունից հայտարարեց, որ բժիշկների խումբ […]

Ռեմբոն ծայրահեղ ծանր վիճակում է. օգնություն է անհրաժեշտ

Ազատամարտիկ Ստեփան Ստեփանյանը (Ռեմբո) առողջական լուրջ խնդիրներ ունի: Այս մասին ահազանգում են ազատամարտիկների ընկերները և  դուստրը Ալյոնա Ստեփանյանը: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում դուստրը՝ Ալյոնա Ստեփանյանը նշեց, որ հորը անհրաժեշտ է սրտի շտապ վիրահատություն, որի համար նախատեսված ` 2.000.000 մլն դրամը ընտանիքը չունի: «Հայրս շատ ծանր վիճակում է, այժմ գտնվում է Էջմիածնի հիվանդանոցում: Բժիշկները անգամ տեղափոխել չեն թույլատրում»,-ասաց […]

Ազատամարտիկները արձագանքեցին Մովսես Հակոբյանի հանդեպ հնչեցրած մեղադրանքներին /վիդեո/

Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը օրեր առաջ ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Մովսես Հակոբյանի հասցեին մեղադրանքներ էր հնչեցրել: Այսօր՝ նոյեմբերի 7-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ազատամարտիկներ անդրադարձան այս հարցին: «Բադասյանին ես ճանաչում եմ: Նա ժամանակին լավ կռվող տղա է եղել, հետո պատգամավոր: Եթե նրա հրապարակած մեղադրանքը համապատասխանում է իրականությանը, ապա Մովսես Հակոբյանը պետք է հրաժարվի […]

Համաքաղաքային ծառատունկին և շաբաթօրյակին ներգրավեք նաև մեր համաքաղաքացիներին ու շահագրգիռ կազմակերպություններին

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը,  զեկուցվել է, որ նոյեմբերի 12-ին նախատեսված համաքաղաքային ծառատունկին և շաբաթօրյակին ընդառաջ արդեն իսկ ավարտվել են  նախապատրաստական աշխատանքները: Նշվել է, որ մինչ այդ մայրաքաղաքի բակային տարածքներում շարունակվել են  տեղային շաբաթօրյակները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնապահպանության վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է մեկ […]

«Ձևավորվեց հրատապ իրադարձություններին արագ արձագանքման մշակույթ»

Օգտատեր Կարեն համբարձումյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Անկախ նրանից, թե այս կառավարությունը 6 ամիս անց շոշափելի ինչ արդյունքների կհասնի, կամ կլինի առհասարակ որոշակի տնտեսական առջընթաց, թե ոչ, մի բան պարզ է՝ կառավարությունը պետական համակարգում ձևավորեց հետադարձ կապի, հրատապ իրադարձություններին արագ արձագանքման մշակույթ։ Թե որքանով է սա արդյունավետ և որքանով է այս մարտավարությունը մտնում […]

Ֆրանսիայում բացվել է Միսաք Մանուշյանի կիսանդրին

Նոյեմբերի 5-ին Ֆրանսիայի Ավինյոն քաղաքի Պերդիգիեի անվան կենտրոնական զբոսայգում` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի հարևանությամբ, տեղի ունեցավ ֆրանսիական Դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս, ֆրանսիական Պատվո լեգեոնի շքանշանակիր Միսաք Մանուշյանի կիսանդրու հանդիսավոր բացման արարողությունը, որին ներկա էին Ավինյոնի քաղաքապետ Սեսիլ Հելլը, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, Ավինյոնի հայ-ֆրանսիական կազմակերպության նախագահ Վերոնիկ Բրունա-Մարդոյանը, ֆրանսահայ նախկին մարտիկների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի