14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Ադրբեջանի տնտեսությունը ծանր վիճակում է հայտնվել»

Հայ-ադրբեջանական սահմանում  այս պահին որոշակի սրացում կա, ապրիլին նախորդող դեպքերի հետ համեմատած` հաջողվում է իրավիճակի լարվածությունը զսպել:  Այս մասին լրագրողների հետ զորւյցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Համանախագահները փորձում են ճնշում գործադրել Ադրբեջանի վրա: Շփման գծում ևս փոփոխություններ են տեղի ունեցել: Տեղի են ունենում ռազմական բնույթ ունեցող միջոցառումներ: Նկատելի է զինուժի  կուտակում: Պարզ է, որ ապրիլյան սրացումից հետևություններ են արվել և հավասարակշռություն է հաստատվել»,-  նշեց քաղաքագետը:

Վերջինս շեշտեց՝  Ադրբեջանի տնտեսությունը ծանր իրավիճակում է հայտնվել, իսկ դա հանգեցնում է փողի կորստի:
Անդրադառնալով հայ-թուրքական սահմանում տիրող իրավիճակին՝ քաղաքագետն ասաց. «Այդպես էլ երկար ժամանակ կմնա: Եվս մեկ խնդիր այս տարածաշրջանում ոչ ոքի պետք չէ»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ