26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2016

Թուրքիայի Թունջելի նահանգում Մոնթե Մելքոնյանի հիշատակին հուշարձան է բացվել

Թուրքիայում հուշարձան է կանգնեցվել Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի և հայ ազատագրական պայքարի այլ հերոսների հիշատակին, գրում է Ermenihaber.am-ը։ Հուշարձանը կանգնեցվել է Թունջելի նահանգի Նազըմիյե գավառի Աշաղըդօլուջա գյուղում գտնվող Փեմբելիք Բարաժ լճի ափին: Հուշարձանի վրա գրված է. «Դատապարտում ենք Հայոց ցեղասպանությունը: Հարգում ենք Արմենակ Բաքըրջյանի և Հրանտ Դինքի հիշատակը: 100 տարի անց էլ դեռ Հայոց ցեղասպանությունը շարունակվում է»: […]

Մահացել է ապրիլյան պատերազմի մասնակից Նարեկ Սարգսյանը

Այսօր «Մուրացան» զինվորական հոսպիտալում մահացել է ապրիլյան պատերազմի մասնակից Նարեկ Ասատրյանը: Na գլխի շրջանում ականի պայթյունից վնասվածք էր ստացել։ Մասնագետների հավաստմամբ՝ Նարեկի ստացած վնասվածքը անհամատեղելի էր կյանքի հետ։ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում  հայտնել է, որ Նարեկը ապրիլյան պատերազմի մասնակից էր, սակայն վիրավորում ստացել էր պատերազմից հետո:

«Կարող է բերել պատգամավորի հետ կապված զավեշտալի դեպքի»

«ԱԺ կանոնակարգ» նոր օրենքի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն ասաց՝ ընդհանուր առմամբ կողմնակից է, որ նախագծով ձևականությունը և մեռելածին դրույթները հանվել են: Այնուհետև նա հարցրեց, թե փաստորեն պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի առաջարկը ընդունվել է, ըստ որի՝ պատգամավորը պարտավոր է քաղաքացիների ընդունելություն կազմակերպել: «Սա ամենազավեշտալի իրադարձությանը կարող է բերել, երբ օրինակ՝ պատգամավորը Վետերոկում իր ընկերների […]

Ժիրայր Սեֆիլյանին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ

Մի խումբ անձանց միջոցով զենքի ապօրինի շրջանառություն կազմակերպելու մեջ մեղադրվող «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանին «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ: Այս մասին հայտնում է  Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանից: Պաշտպանի փոխանցմամբ՝ Ժիրայր Սեֆիլյանին այլ ՔԿՀ  տեղափոխելու մասին որոշումը նրա շահերի պաշտպաններին չի ուղարկվել եւ պաշտպաններն այդ մասին տեղեկացել են մամուլից: Հիշեցնենք, որ Ժիրայր […]

Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցում հրդեհ է բռնկվել

Նոյեմբերի 29-ին, ժամը 10.36-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկը ետ է վերադարձվել: Պարզվել է, որ գյուղի 2-րդ փողոցում գտնվող Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի (երկհարկանի) դասասենյակում այրվում է փայտե հատակ (մոտ 1 քմ): Փրկարարները տարհանել են թվով 91 աշակերտ […]

«Տնտեսության վիճակը կբարելավվի, եթե էական քայլեր արվեն»

«Մեր էկոնոմիկան նման է մի բուրգի, որի վրա լավ գունավոր կրեմ է քսված, իսկ ներսից այն գտնվում է փտող, քայքայվող վիճակում: Ստացվեց այնպես, որ արդեն բացվեց այդ կրեմի վարագույրը և վիրավիճակը պարզվեց: Կարծում եմ սարսափելի բան չկա, քանի որ Հայաստանի տնտեսության փոքրությունը և ճկունությունը կարող է թույլ տալ շատ արագ վերականգնվել, եթե էական քայլեր արվեն»,- […]

ՀՀԿ 16-րդ համագումարի բանաձևը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շարունակում է քայլ առ քայլ ամրապնդել կուսակցական բարդ ու բազմաշերտ համակարգը, հետևողական ջանքեր են ներդրվում կուսակցական մեխա­նիզմի արդյունավետության բարձրացման և արդիականացման ուղղությամբ: Ավելացել է կուսակցության սկզբնական կազմակեր­պությունների քանակը, ընդարձակվել են ՀՀԿ կապերն արտաքին աշխարհում, աշխատանքներ են իրականացվում կուսակցականների քաղաքական ու գաղափարական մակարդակը  բարձրացնելու ուղղությամբ,  հիմնադրվել և իր գործունեությունն է սկսել Անդրանիկ Մարգարյանի […]

«Ամեն օր նոր վիրուսներ են մշակվում»

«Այսօր հասել են մի իրավիճակի, երբ ամեն օր, ըստ Կասպերսկու լաբորատորիայի տվյալների, ի հայտ է  գալիս 319 հազար հատ նոր վիրուս»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանը: Բանախոսն ընդգծեց՝ այսպիսի  վիրուսները ինչ-որ խելացի հակերների կողմից չէ, որ մշակվում են: «Գոյություն ունի գործիքների հսկակայան մի շտեմարան, որը կարող է քաշել ցանկացած դպրոցական, ծրագրով […]

«Խաչակրաց արշավանք» է սկսվել՝ Հայաստանին Ռուսաստանից բաժանելու համար. Տաճատ Սարգսյան

«Հայաստանը եղել է, մնում է եւ պետք է լինի Ռուսաստանի հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը:   «Կարծես «խաչակրաց արշավանք» է սկսվել Ռուսաստանի դեմ՝ Հայաստանին Ռուսաստանից անջատելու համար»,- իր բարկությունը կիսեց ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը: «Շուտով Հայաստանի Կոմկուսը 112 տարեկան կդառնա, եւ լինելով ավանդական ընդդիմադիր կուսակցությունը՝ Կոմկուսը պահպանում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի