20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 23, 2016

«Ձեր այդ քայլը մեր ազգի հավաքական կամքի ցայտուն դրսեւորում էր». Է. Շարմազանովը՝ Սանկտ Պետերբուրգի հայերին

Նոյեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հայկական ներկայացուցչությունում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀ Աժ նախագահի հուշամեդալով պարգևատրեց Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի ներկայացուցիչ Սարգիս Պողոսյանին, իսկ Արսեն Մովսեսյանին, Վահրամ Զաքարյանին, Կարեն Մկրտչյանին, Արֆենիա Տեր-Մինասովային, Հրաչյա Պողոսյանին, Վահագն Բաբայանին և Արմեն Կարապետյանին՝  ՀՀ ԱԺ պատվոգրերով: ՀՀ ԱԺ փոխնախագահը կարևորել է Սանկտ Պետերբուրգի հայության […]

«Սելթիկ» – «Բարսելոնա». բուքմեյքերական կանխատեսումներ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Բարսելոնան» Շոտլանդիայում իր ուժերը կչափի «Սելթիկի» հետ, որին առաջին խաղում հաղթել էր 7:0 հաշվով: William Hill բուքմեյքերական գրասենյակը կատալոնական ակումբի հաղթանակը գնահատում է 1.28 գործակցով, իսկ շոտլանդացիներինը՝ 10.00: Ոչ ոքիի գործակիցը 5.50 է: Նոյեմբերի 23-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Աստանան կարող է վերանանվել Նազարբաեւի պատվին

Ղազախստանի խորհրդարանի պատգամավորներն առաջարկում են վերանվանել հանրապետության մայրաքաղաք Աստանան՝ ի պատիվ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի: Իրենց նախաձեռնության մասին նրանք հայտնել են հանրապետության օրենսդիր մարմնի երկու պալատների համատեղ նիստում, գրում է  “NewTimes.kz“-ը: «Առաջարկում ենք երկրի Սահմանադրության մեջ նշել մեր պետության կառուցման գործում առաջին նախագահի՝ ազգի առաջնորդ Նուրսուլթան Աբիշի Նազարբաեւի բացառիկ ներդրումը: Արտացոլել Ել բասի (ազգի առաջնորդ) […]

Դրոգբան հեռանում է

«Մոնրեալ Իմփեքթի» կոտդիվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբան այս մրցաշրջանի վերջում կհեռանա կանադական ակումբից: այս մասին տեղեկանում ենք  թվիթերյան  էջից: Վերջին շրջանում «Չելսիի» նախկին ֆուտբոլիստը կոնֆլիկտ ուներ «Մոնրեալ Իմփեքթի» գլխավոր մարզիչ Մաուրո Բյելոյի հետ: 38-ամյա Դրոգբան 2015-ից է խաղում կանադական ակումբում, որը դուրս է եկել MLS-ի կիսաեզրափակիչ եւ առաջին խաղում 3:2 հաշվով հաղթել է «Տորոնտոյին»:

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 23-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևանում՝ Նոյեմբերի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Վարչապետի փեսան աշխատանքի մեջ աներոջ հետ չի շփվում. մանրամասնել է

«Ես Կարեն Կարապետյանի հետ փոխնախարարի կարգավիճակով չեմ շփվում, նրա հետ աշխատանքային անմիջական շփում չունեմ, ես աշխատում եմ մեր նախարարի՝ Աշոտ Մանուկյանի հետ»,- այսօր՝ նոյեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան՝ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը Փոխնախարարը անդրադարձել է մամուլի այն հրապարակումներին, որ վարչապետի խորհրդականներն ու օգնականներն իր ընկերներն […]

Ախպերներ էինք մենք իրար հետ առաջին 4 տարին. «հուզիչ» բանավեճ (վիդեո)

«Հերթական անգամ հասարակությանն ապակողմնորոշելու համար բոլոր տեղերում քննարկում են 1000 դրամների հարցը: Սա իրեն հարգող երկրի համար ամոթ բան է, եթե իշխանություններն այդքան հուզված էին, 100 հազար դոլարանոց մեքենաներն ավելի շատ են Պաշտպանության նախարարությունում, քան թե աշխատող կա…ով փոքր ժամանակ երազել է սամակատ քշել, հիմա 100 հազար դոլարանոց մեքենա է քշում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց […]

Ապրիր այնպես, կարծես վաղը չես լինելու․ Ռուբեն Վարդանյան

Ձեռնարկատերը եւ սոցիալական ներդրողը պատմել է, թե ժողովրդագրական ճգնաժամն ինչ վտանգ է պարունակում Ռուսաստանի համար, ինչու է ապագան սոցիալական կապիտալիզմինը, եւ ինչով են կարեւոր կրթական ու հումանիտար ծրագրերը, գրում է idea.am-ը: Ե՞րբ հասկացաք, որ ունեցածով կիսվելու ժամանակն է: Դա միշտ էլ ճիշտ եմ համարել: Իմ բոլոր ծրագրերը եղել եւ մնում են գործընկերային: Այդ պատճառով էլ, […]

Ըշտը 2 հատ խփել եմ. Կայարանում սպանության մանրամասները

Երեւանի Կայարանի հրապարակում, նոյեմբերի 10-ին պարեկային կարգը պահպանող ոստիկաններից մեկին էր մոտեցել մի տղամարդ եւ հայտնել, որ երկաթգծերի մոտ գտնվող վագոն տնակում անշարժ տղամարդ կա: Տարածքի անօթեւանների համար գիշերելու վայր հանդիսացող վագոն տնակում ոստիկանները հայտնաբերել են 50-55 տարեկան տղամարդու դի. նրա ձախ այտին ու շրթունքին վերքեր կային, դեմքի ձախ կեսն էլ ամբողջովին արյան մեջ էր: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի