27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ախպերներ էինք մենք իրար հետ առաջին 4 տարին. «հուզիչ» բանավեճ (վիդեո)

«Հերթական անգամ հասարակությանն ապակողմնորոշելու համար բոլոր տեղերում քննարկում են 1000 դրամների հարցը: Սա իրեն հարգող երկրի համար ամոթ բան է, եթե իշխանություններն այդքան հուզված էին, 100 հազար դոլարանոց մեքենաներն ավելի շատ են Պաշտպանության նախարարությունում, քան թե աշխատող կա…ով փոքր ժամանակ երազել է սամակատ քշել, հիմա 100 հազար դոլարանոց մեքենա է քշում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ խոսելով ՀՀ պաշտպանության ժամանակ վիրավորված կամ զոհված զինվորների ընտանիքների աջակցության համար յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձից 1000-ական դրամ գանձելու նախագծից:

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը համաձայնեց Վ. Բոստանջյանի  այն տեսակետի հետ, որ շատ ճղճիմ է քննարկել 1000 դրամի հարցը, նաև այն, որ ով գողացել է, պիտի հետ վերադարձնի, սակայն նկատեց՝ այս նախագծով ազգն ու պետությունը որոշակի սիմվոլիկ մասնակցության մասին են ունենում բանակի համար. «Պետական տուրքի գաղափարախոսությունն է ընդամենը, սա ցանկացած քաղաքացու մասնակցության խնդիրն է»,-շեշտեց պատգամավորը: Ըստ վերջինիս՝ չի բացառվում, որ  օրենքը ընդունվի պարտադիր սկզբունքով, սակայն հետո ասեն, որ ով չի ցանկանում, դիմում գրի, դուրս գա: «Ազգ-բանակ հասկացության իրականացման ձևերից մեկն է սա»,-նկատեց նա:

Վ. Բոստանջյանը հեգնեց. «Շատ հուզիչ է», Այվազյանն էլ կատակով առաջարկեց թաշկինակ տալ գործընկերոջը՝ արցունքները զսպելու համար: Ապա տնտեսագետը հետաքրքրվեց, թե ում է պատկանում այս «տիեզերական ու հրաշալի» գաղափարը: «Էնշտեյնների մոտ չի ծագել, այլ ծագել է Իսրայելում, որտեղ ազգային տուրքով ամենամարտունակ բանակներից մեկն են ստեղծել»: Տնտեսագետը նախագիծը որակեց այսպես, թե իշխանությունը հոգսերը թողնում է քաղաքացու վրա.

«Իշխանությունը թող թողնի, գնա, մենք մեզ կպահենք էլի»,-ասաց նա, իսկ Այվազյանն էլ նշեց, թե Բոստանջյանն էլ իշխանություն է էլի: Հիշեցնենք, որ Վ. Բոստանջյանը նաև ԲՀԿ անդամ է ու ԲՀԿ խմբակցության նախկին անդամ:

«Դուք էլ եք էլի իշխանություն, «Բարգավաճը» 4 տարի իշխանություն էր, ախպերներ էինք մենք իրար հետ առաջին 4 տարին»,-արձագանքեց ՀՀԿ-ականը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ