Վարչապետի փեսան աշխատանքի մեջ աներոջ հետ չի շփվում. մանրամասնել է
«Ես Կարեն Կարապետյանի հետ փոխնախարարի կարգավիճակով չեմ շփվում, նրա հետ աշխատանքային անմիջական շփում չունեմ, ես աշխատում եմ մեր նախարարի՝ Աշոտ Մանուկյանի հետ»,- այսօր՝ նոյեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան՝ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը
Փոխնախարարը անդրադարձել է մամուլի այն հրապարակումներին, որ վարչապետի խորհրդականներն ու օգնականներն իր ընկերներն են և չի հերքել լուրերը:
«Ես շատերին եմ ճանաչում, բայց դա ընդհանրապես չի ենթադրում, որ նրանք այնտեղ են, քանի որ իմ ընկերներն են: Որ կարդաք նրանց կենսագրություններն ու անցած ճանապարհը, կհասկանաք, թե իրենք ինչու են նշանակվել»,- ընդգծել է Հարությունյանը։
Նա ասել է , որ այդ մարդկանց նշանակմանը որևէ առնչություն չի ունեցել: