26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 12, 2016

Սեյրան Օհանյանը չի մերժել. Ժամանակ

«Ժամանակ»–ի տեղեկություններով` ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին խնդրել Է, որ պատերազմական հնարավոր գործողությունների վերսկսման դեպքում կարող Է լինել իր օգնության կարիքը։ Սեյրան Օհանյանի պատասխանը չի ուշացել. նա ասել Է, որ պատրաստ Է գիշերուզօր լինել այնտեղ, որտեղ որ անհրաժեշտ կգտնի գերագույն գլխավոր հրամանատարը»։ Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:

«Ամոթ էլ ա». Հրապարակ

Յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձից 1000 դրամ պահելու մասին աղմուկ հանած որոշման վերաբերյալ «Հրապարակի» հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Սեյրան Սարոյանն ասել է. «Եկեք, իմ պես մտածեք, հիմա օրը 3 բաժակ կոֆե ենք, չէ՞, խմում, էդ մեկը եկեք չխմենք, մի բաժակ կոֆեի փող ա: Ես չգիտեմ հարցրել են մարդկանց, թե չէ, բայց կարծում եմ հարցրած կլինեն: […]

Կադրային ջարդ. Ժամանակ

Թեև առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը դեռևս Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է, սակայն սկսել է կադրային ջարդը։ Այն մեկնարկել է առանցքային պաշտոններից։ «Ժամանակ»–ի տեղեկություններով՝ օրերս աշխատանքից ազատել է բուհի աշխատակազմի ղեկավարին։ Այս հաստիքում տեղավորել է ոչ վաղ անցյալում իր կողմից Առողջապահության նախարարի խորհրդական նշանակված էդուարդ Բարսեղյանին, որը բացի իր հիմնական գործառույթից, նաև […]

Ապարանցի պաշտոնյաների հարաբերությունները սրվել են. Փաստ

«Փաստի» տեղեկություններով` վերջին շրջանում չափազանց լարվել են ապարան­ցիներ` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամա­վոր Լյովա Խաչատրյանի և ՀՀ քննչական կո­միտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հա­րաբերությունները: Պարզվում է, որ երբեմնի ընկերները, ովքեր իրար հետ տարբեր բիզ­նեսներ են հիմնել, այժմ միմյանց հետ չեն շփվում: Ավելին, նույնիսկ թշնամական հարաբերություններ ունեն: Սակայն հետաքր­քիրն այն է, որ նման հարաբերությունները չեն խանգարում համատեղ բիզնես […]

ՀՀԿ-ի ցուցակից հանել են անուններ. Վարդան Այվազյանի անունը վտանգի տակ է. Փաստ

ՀՀԿ–ն շարունակում է կուլիսային բուռն աշխատանքը` մարզերում ռեյտինգային ցուցակները քիչ թե շատ տանելի անձանցով համալրելու և ցանկալի արդյունք ստանալու համար: Այդ նպատակով կուսակցությունում որոշել են ազատվել հին դեմքերից և հանդես գալ նոր կերպարներով: Մասնավորապես, «Փաստին» հայտնի է դարձել, որ Կոտայքի մարզի ՀՀԿ ռեյտինգային ցուցակում տեղ չեն գտնի նախկին մարզպետներ Կավալենկո Շահգալդյանն ու Արամ Հարությունյանը` հայտնի […]

Խաղի կանոն. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է. ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը 2017թ. բյուջեի քննարկումների ժամանակ ԱԺ տարածք էր մուտք գործել իր ծառայողական  RANG ROVER մեքենայով։ Նշենք, որ շատ քիչ պաշտոնյաների է նման շքեղ հնարավորություն ընձեռվում։ ԱԺ-ում գործող անվտանգության կանոնների համաձայն ԱԺ մի շարք պաշտոնյաներից զատ ծառայողական մեքենայով տարածք մտնելու իրավունք ունեն Ազգային անվտանգության խորհողի անդամները, կաթողիկոսը,  Երևանի […]

Շոշափելի ցնցումներ շուկայում. Հայկական ժամանակ

Արդեն մի քանի օր Է, ինչ համաշխարհային շուկաներում շոշափելի ցնցումներ են տեղի ունենում։ «Ցնցվող» ցուցանիշների շարքում են այնպիսիք, որոնք կենսական նշանակություն ունեն մեր տնտեսության և բնակչության գնողունակության համար։ Ընդ որում` դրանք մի կողմից դրական են, մյուս կողմից բացասական։ Մասնավորապես պղնձի գինը տարեկան ռեկորդ Է սահմանել։ Ընդամենը 3 շաբաթում մեկ տոննայի գինը 4600 դոլարից հասել Է […]

Ավստրիայի 6 կուսակցություն Թուրքիայի դեմ համատեղ հռչակագիր են ստորագրել

Ավստրիայի խորհրդարանում խմբակցություններ ունեցող 6 կուսակցություն Թուրքիայի դեմ համատեղ հռչակագիր են ստորագրել՝ կոչ են անելով առկախել Թուրքիա-ԵՄ բանակցությունները: Ըստ թուրքական «Abhaber» լրատվամիջոցի` Ավստրիայի «Սոցիալ -դեմոկրատական» կուսակցության խմբակցության նախագահ Անդրեաս Շիդերը, «ժողովրդական» կուսակցության  խմբակցության նախագահ Ռայնհոլդ Լոպատկան, «Ազատություն» կուսակցության նախագահ Հանս-Քրիստիան Ստրաչեն, «Կանաչների» կուսակցության պատգամավոր Այգյուլ Բերիվան Ասլանը, «Նոր Ավստրիա» կուսակցության խմբակցության նախագահ Մատիաս Շտրոլցը և «Team […]

Ողորմություն տվեք

Մի՛ վախեցիր, փոքրի՛կ հոտ, որովհետև ձեր Հայրը հաճեց տալ ձեզ արքայությունը: Վաճառեցե՛ք ձեր ինչքերը և ողորմություն տվեք. և ձեզ համար շինեցե՛ք չհնացող քսակներ և անհատնում գանձեր երկնքում, ուր ո՛չ գողն է մոտենում, և ո՛չ ցեցը՝ փչացնում. որովհետև ուր որ ձեր գանձն է, այնտեղ և ձեր սրտերը կլինեն» (Ղուկ. 12։32-34)։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի