26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 12, 2016

Քաղաքացիները կամավոր հանձնեցին զենք-զինամթերք

Ոստիկանության ՊՊԳՎ Աշտարակի պահպանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1988 թ. ծնված Վահան Զ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-8-01» տիպի, 5.6 տրամաչափի, ակոսավոր, մեկփողանի որսորդական հրացան, 1 նռնակ՝ առանց պայթուցիչի, սվին-դաշույնի 2 պատյան, 5.45 մմ տրամաչափի՝ 170, 7.62 մմ տրամաչափի՝ 4, 3 լուսաձայնային և 5.6 մմ տրամաչափի 1 փամփուշտ: *** Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Թումանյանի […]

Ճիշտ է, բայց կան մի շարք «բայցեր». Ս. Մարտիրոսյանը` 1000-ական դրամ հատկացնելուց

1000 դրամի վերաբերյալ իմ կարծիքը գրեմ։ Նման բան ճիշտ է անել, քանի որ ես ինքս համարում եմ, որ պարտավոր եմ մեր զինվորներին եւ կուզենամ գոնե դրամով օգնել իրենց ընտանիքներին։ Բայց կան մի շարք մեծ «բայցեր», որոնք, կարծում եմ, շատ պարզ են. ա. Պետք ա թարգել մարդկանց վզին փաթաթել առանց նորմալ հանրային քննարկումների որոշումները։ Ուզբեկստան չենք։ […]

Կալիֆորնիայի համալսարանի ուսանողները բոյկոտել են Աթաթուրքի մասին դասախոսությունը /վիդեո/

Նորթրիջի Կալիֆորնիայի պետական համալսարանի հայ ուսանողները բոյկոտել են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մասին դասախոսությունը: Դասախոսությունը անցկացվելու էր նոյեմբերի 9-13-ը` «Աթաթուրքի շաբաթվան» նվիրված միջոցառումների շրջանակներում: Այն պահին, երբ պրոֆ. Ջորջ Գաուրիչը սկսել է դասախոսությունը, ուսանողները ոտքի են կանգնել և մեջքով շրջվել: Այնուհետև ուսանողները սկսել են վանկարկել «Թուրքիան մեղավոր է ցեղասպանության համար», […]

Խնդիրը 1000 դրամ տալը չէ

Կարծում եմ, որ 1000 դրամի հետ կապված, խնդիրը ոչ թե գումարն է, որը նախատեսված է մեր վիրավորված զինվորների և զոհված ազատամարտիկների ընտանիքների համար, այլ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ: Վստահության առումով լրիվ համամիտ եմ մեր հասարակության այն հատվածի հետ, որն արդեն ոչ մի հարցում չի հավատում իշխանություններին: Ավելին՝ ինքս այդ հատվածի ներկայացուցիչ եմ: Բայց ժողովու՛րդ ջան, այդ դեպքում եկեք […]

Պորոշենկոյի շքեղ առանձնատունն Իսպանիայում /վիդեո/

Լրագրողները Իսպանիայում՝ ծովի ափին, հայտնաբերել են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ չհայտարարագրված շքեղ առանձնատունը։   Լրագրողները պնդում են, որ առանձնատունը Միջերկրական ծովի ափին է, 1254 քառակուսի մետր տարածք ունի։ Տան բակում հսկայական լողավազան կա։ Վիլլան կառուցվել է 1993 թվականին, այն Պորոշենկոն ձեռք է բերել 2008 թվականին։ Առանձնատունը 4 միլիոն եվրո արժի։ Լրագրողները պարզել են նաեւ, որ […]

Ջերմաստիճանը կնվազի

Նոյեմբերի 12-15-ը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 14-16-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով: Երևանում նոյեմբերի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Լավն է մեր բանակն, իրոք, լավն է, բայց… (վիդեո)

«Հատկապես սահմանամերձ գոտում` ճակատի հատվածում, զորամասերը շատ լավ պատրաստվածություն ունեն»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին ասաց «Ողջ մնալու արվեստ» հ/կ ղեկավար, Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը: «Լավն է մեր բանակն, իրոք, լավն է, բայց օրերից մի օր այդ պաշտպանությունը կարող է ճեղք տալ»,-նկատեց նա` հավելելով, որ նախահարձակ լինելը ևս մեր բանակի քայլերից պիտի լինի: Ազատամարտիկ Շահե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի