20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 8, 2016

Ո՞վ է հարձակման ենթարկված հարկայինի նախկին պետը. նոր մանրամասներ

«Արա Ստեփանյանը Եղվարդի ամենամեծ սուպերմարկետի տերն է: Ընտանիքով երկու սուպերմարկետ ունեն, մեկը՝ Եղվարդի սկզբում, մյուսը գյուղամիջում, ոնց ասում են: «Պանդա» սուպերմարկետներն են: Շատ լավ, նորմալ, աշխատասեր տղա է: Հարգված անձնավորություն: Ոչ մեկը չի կարող ասել, թե նման   բան ով կաներ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Եղվարդ քաղաքի բնակիչներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ անունով: Հիշեցնենք, որ […]

Նախագահը ներկա է գտնվել Արյունաբանական արդիականացված կենտրոնի և հիմնանորոգված Մ.Սարյանի տուն-թանգարանի բացման արարողություններին

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր ներկա են գտնվել ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» բացման արարողությանը: Հանրապետության առաջատար բժշկական հաստատությունների ղեկավարների և ոլորտի այլ մասնագետների, Երևանի քաղաքապետի, Առողջապահության նախարարի, ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավարի ու մի շարք այլ հյուրերի ուղեկցությամբ ՀՀ Նախագահը և տիկին Ռիտա Սարգսյանը շրջայց են կատարել Հայաստանում արյան հիվանդությունների […]

«Այսօր շատ ուժեր խաղում են իշխանության կանոններով»

Այժմ «Գազպրոմը» փորձում է «ջերմոցային պայմաններ» ստեղծել ՀՀ նոր Կառավարության  համար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի տեսակետ հայտնեց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նրա խոսքով՝ ընդդիմությունն այսօր լուրջ խնդիրներ ունի՝ ռեսուրսների պակաս եւ գաղափարական անվստահություն: «Ընդդիմադիր ուժերը մասնատված են, եւ պարզ չէ գաղափարական հիմքը, որը կարող է միավորել այդ ուժերը: Ես չեմ […]

«Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտությանը կրոնական երանգ տալու փորձերն ուղղակի անհեթեթ են». Էդուարդ Շարմազանով

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Շահբազ Սոլբիին: Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել բարեկամ Իրանի հետ զարգացող բազմակողմ հարաբերությունները եւ նշել, որ թեեւ բարեկամական, մշակութային եւ հոգեւոր կապերը դարերի պատմություն ունեն, այնուամենայնիվ կա մեծ ներուժ՝ առավել զարգացնելու եւ սերտացնելու փոխշահավետ հարաբերությունները տարբեր մակարդակներում, իրականացնելու բազմաթիվ ծրագրեր, […]

Մոսուլում 100-ից ավելի գլխատված մարդկանց դիեր են հայտնաբերել

Մոսուլում մասսայական գերեզմանատուն է հայտնաբերվել, որում 100-ից ավելի գլխատված մարդկանց դի է եղել։ Ինչպես հայտնում է CNN-ը, նրանք խաղաղ բնակիչներ էին։ Նշվում է, որ մասսայական սպանդի հեղինակը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն են։    

«Ցավերը բառերով են մեղմում…»

«Նոր Կառավարությունն ուզում է Հայաստանի բնակչության ցավոտ թեմաները հանգստացնող բառերով մեղմել»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը: Տնտեսագետը ընդգծեց, որ  հարկային եւ մաքսային ծառայությունները խոստանում են ազատականացում ապահովել զանգվածային սպառման շուկայում, բայց ինչ դրանից կստացվի, հասկանալի չէ: «Նրանք տեսնում են, թե ինչին են մարդիկ արագ արձագանքում՝ բենզինին, շաքարին, […]

Կբացվի էկոզբոսաշրջության աջակցման տեղեկատվական կենտրոն (վիդեո)

ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով կառավարության նոր ծրագրից, նշեց, որ ինչպես կառավարության ողջ ծրագիրը, այնպես էլ բնապահպանական մասը կազմված է շատ կոնկրետ: Ըստ փոխնախարարի՝ բնապահպանական, բնօգտագործման հաշվետվությունները դառնալու են էլեկտրոնային:  «Այստեղ շուրջ 4000 շահառու կա, ու նրանց համար հասանելի կլինի էլեկտրոնային ներկայացման եղանակը, սա նույնպես ներառված է կառավարության գերակա […]

Հարություն Հարությունյանը` Հ1-ի լրատվականի տնօրեն

Հանրային Հեռուստաընկերության քաղաքական և լրատվական հաղորդումների տնօրեն է շանակվելու դաշնակցական Հարություն Հարությունյանը: Նա այդ պաշտոնում կփոխարինի Գևորգ Ալթունյանին, ով հավանաբար կնշանակվի ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ: Հարություն Հարությունյանը facebook-ի իր էջում գրել է. «Հանրային հեռուստաընկերության ղեկավարության կողմից ստացել եմ առաջարկ ստանձնել Հանրային Հեռուստաընկերության քաղաքական և լրատվական հաղորդումների բաժնի կառավարումը: Չեմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի