26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 8, 2016

«Միլիցիայի հատուկ նշանակության» և «Փառապանծ մարտիկներ» ջոկատների հրամանատարական խորհրդի հայտարարությունը

«Միլիցիայի հատուկ նշանակության» և «Փառապանծ մարտիկներ» ջոկատների  հրամանատարական խորհուրդն իր զորակցությունն է հայտնում «Պահեստազորի սպաներ» համահայկական միության հայտարարությանն առ այն, որ նոյեմբերի 11-18-ը  Ադրբեջանի զինուժի կողմից պլանավորված և անցկացվելիք լայնածավալ զորավարժությունները՝ ՀՀ և ԼՂՀ սահմանների  ողջ երկանքով, հղի է Ադրբեջանի զինուժի կողմից ագրեսիայի դրսևորմամբ, որին արդեն ծանոթ ենք տարիներ շարունակ և քաջ գիտակցում ենք, որ […]

Մենք՝ չինովնիկներս, ռեվոլյուցիա անող չենք. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են տեղեկատվության և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացման վերաբերյալ քննարկումները: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են մի շարք ծրագրեր և գաղափարներ՝ մասնավորապես, պետություն-մասնավոր հատված համագործակցության հիման վրա տվյալների մշակման կենտրոնի ստեղծում, էլեկտրոնային հարթակներում գործունեության դաշտի ընդլայնում, մարզերում տեխնոլոգիական կենտրոնների զարգացում (Գյումրու և Վանաձորի օրինակով) և այլն: Վարչապետը լսել է ներկայացված […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 9-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ զանգվածի` ամբողջությամբ, Դավթաշեն 3-րդ զանգվածի 30, 31, Դավթաշեն 2-րդ զանգվածի 21-ից-26 համարների, Ձոր 1, 2 թաղամասերի, Փիրումյան փողոցի, Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի, Արտակարգ իրավիճակների նախարարության շենքերի և Հայաստանի Օլիմպիական ավանի ջրամատակարարումը: […]

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 8-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

2018թ. Իտալիան ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը

Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանները Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնիի հետ համատեղ մամուլի ասուլիսին Հարգելի Պաոլո, Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ այսօր Երևանում հյուրընկալել իմ լավ բարեկամ, Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնիին: Հայ-իտալական հարաբերություններն ունեն հազարամյակների պատմություն՝ հիշարժան փոխադարձ բարեկամության դրսևորումներով և բարի ավանդույթներով, ինչը լավ հիմք է փոխգործակցության առավել ամրապնդման […]

«Կարո՞ղ ա ՀԵԼԼՓ ա».նոր մանրամասներ մահացած ծննդկանի գործից

«Մերի Մարգարյանին կեսարյան հատում անելուն կողմ էր միայն «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ Աշոտ Սիրունյանը, իսկ հղիությունը վարող Շուշանիկ Բախշյանն ու նյարդաբանը դեմ էին»,-ա յս մասին այսօր Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ասել է Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով վկա, «Շենգավիթ» ԲԿ-ի արդեն նախկին բժիշկ Հայկ Հարությունյանը: Հայկ Հարությունյանը, որը Մարգարյանների ընտանիքի […]

Սրանով ենք ճանաչում, թե սիրում ենք Աստծո Որդուն

«Սրանով ենք ճանաչում, թե սիրում ենք Աստծո Որդուն, երբ սիրենք Աստծուն և կատարենք նրա պատվիրանները. քանզի այս է Աստծո հանդեպ մեր սերը. որ պահենք նրա պատվիրանները: Եվ նրա պատվիրանները ծանր չեն, քանի որ ամեն ոք, որ Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին» (Ա Հովհ. 5։2-4)։

Նոյեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Նոյեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը և ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: ԹԵՄԱ՝ տնտեսական և սոցիալական ոլորտում սպասվող բարեփոխումները. գազի և էլեկտրաէներգիայի սակագների հնարավոր փոփոխությունները. վճարովի ավտոկայանատեղերի ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը՝ պետական և համայնքային կառույցներին (ՀՀ նախագահի խորհրդակցություն). բյուջե 2017թ. նախագիծը. ՀՀ կառավարության նոր ծրագիրը:

ՊԵԿ-ը պետական բյուջե է վերականգնել ավելի քան 117 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունը 2016թ. հոկտեմբերին պետական բյուջե է վերականգնել ավելի քան 117 մլն դրամ: Վարչության հետաքննության բաժնում ստացված նյութերից 44-ով հարուցվել է քրեական գործ, 21 նյութով մերժվել է քրեական գործի հարուցումը, իսկ 18 նյութ ընթացքի մեջ է: Հոկտեմբեր ամսվա ընթացքում հարուցված քրեական գործերով պետությանը պատճառված վնասը, տույժ և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի