15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Կարո՞ղ ա ՀԵԼԼՓ ա».նոր մանրամասներ մահացած ծննդկանի գործից

«Մերի Մարգարյանին կեսարյան հատում անելուն կողմ էր միայն «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ Աշոտ Սիրունյանը, իսկ հղիությունը վարող Շուշանիկ Բախշյանն ու նյարդաբանը դեմ էին»,-ա յս մասին այսօր Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ասել է Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով վկա, «Շենգավիթ» ԲԿ-ի արդեն նախկին բժիշկ Հայկ Հարությունյանը:

Հայկ Հարությունյանը, որը Մարգարյանների ընտանիքի բարեկամն է  պատմեց, որ Մերի Մարգարյանի բարձր ջերմության մասին ինքն իմացել է հուլիսի 26-ին, զանգահարել է նրան, խոսել եւ իմացել, որ պարացետամոլ է խմել եւ ջերմությունը 37,8 կամ 37,9 է:

Հաջորդ օրն աշխատանքի գալիս Հայկ Հարությունյանը Մերիի հորից տեղեկացել է  դստեր վիճակի մասին:

«Բարձրացա Մերի Մարգարյանի հիվանդասենյակ, խոսեցի հետը, ասաց՝ պանիկա պետք չի անել, ես կլավանամ հիմա, կդզվեմ: Ժամը 09:30-09:40-ի սահմաններում են, որ մեզի եւ բիոքիմիական անալիզները պատասխանները եկան, շեղումներ չկային, դրանից հետո արդեն ժամը 12:00-ի սահմաններում բիոքիմիական անալիզների պատասխանները եկան, Մերի Մարգարյանի վիճակն էլ գնալով վատանում էր, ակնհայտ էր, որ մոտը բազմաօրգանային անբավարարություն է սկսվում»,- պատմել է վկան:

Հայկ Հարությունյանի փոխանցմամբ՝ ավելի ուշ  որոշվել է հրավիրել լյարդաբանի եւ նյարդաբանի: Վերջինս հիվանդանոց է եկել ժամը 14:00-ի սահմաններում, երբ Մերի Մարգարյանի սկեսրայրն էլ գնացել էր լյարդաբանի հետեւից. «Նյարդաբանը քանի որ որոշեց տեղափոխել բազմապրոֆիլային հիվանդանոց, լյարդաբան էլ չեկավ: Ամեն դեպքում եթե լյարդի ֆեգմենտները բարձր են, նշանակում է՝ բազմաօրգանային անբավարարություն է սկսվում: Բացի դրանից, այս ընթացքում ես զանգահարում էի իմ բժիշկ ընկերներին, որոնցից մեկը՝ ռեանիմատոլոգ, ինձ հարցրեց՝ կարո՞ղ ա ՀԵԼԼՓ ա, ես էլ Շուշանիկ Բախշյանին ասացի, ինքն էլ թե  անհնար ա»:

Նշենք, որ ծննդկանի եւ նորածին նստեր մահվան գործով երկու մեղադրյալ կա՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի, Մերի Մարգարյանի հղիությունը վարած Շուշանիկ Բախշյանը եւ հուլիսի 25-ի հերթապահ բժշկուհի Անի Բաբելյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Այժմ նշանակված է եւս մեկ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու արդյոք «Շենգավիթի» բուժաշխատողներից էլի կան այնպիսիք, որոնք մեղավորություն ունեն կատարվածի համար:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ