03 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Միլիցիայի հատուկ նշանակության» և «Փառապանծ մարտիկներ» ջոկատների հրամանատարական խորհրդի հայտարարությունը

«Միլիցիայի հատուկ նշանակության» և «Փառապանծ մարտիկներ» ջոկատների  հրամանատարական խորհուրդն իր զորակցությունն է հայտնում «Պահեստազորի սպաներ» համահայկական միության հայտարարությանն առ այն, որ նոյեմբերի 11-18-ը  Ադրբեջանի զինուժի կողմից պլանավորված և անցկացվելիք լայնածավալ զորավարժությունները՝ ՀՀ և ԼՂՀ սահմանների  ողջ երկանքով, հղի է Ադրբեջանի զինուժի կողմից ագրեսիայի դրսևորմամբ, որին արդեն ծանոթ ենք տարիներ շարունակ և քաջ գիտակցում ենք, որ պատերազմը դեռ ավարտված չէ և վտանգված է Արցախի անվտանգությունը:

Չհանդուրժելով Ադրբեջանի նմանօրինակ պահվածքն ու նենգ վարքագիծը և գիտակցելով մեր միասնական հայրենիքի սահմանների անառիկությունը անսասան պահելու անհրաժեշտությունը՝ «Միլիցիայի հատուկ նշանակության» և «Փառապանծ մարտիկներ» ջոկատների հրամանատարական խորհուրդը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

Ադրբեջանի զինուժի կողմից ՀՀ-ի և ԼՂՀ-ի նկատմամբ բոլոր կամայական ոտնձգության դրսևորման դեպքում մեր ջոկատները պատրաստ են սատար կանգնել Հայոց բանակին և ողջ Հայոց աշխարհին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ