27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞վ է հարձակման ենթարկված հարկայինի նախկին պետը. նոր մանրամասներ

«Արա Ստեփանյանը Եղվարդի ամենամեծ սուպերմարկետի տերն է: Ընտանիքով երկու սուպերմարկետ ունեն, մեկը՝ Եղվարդի սկզբում, մյուսը գյուղամիջում, ոնց ասում են: «Պանդա» սուպերմարկետներն են: Շատ լավ, նորմալ, աշխատասեր տղա է: Հարգված անձնավորություն: Ոչ մեկը չի կարող ասել, թե նման   բան ով կաներ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Եղվարդ քաղաքի բնակիչներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ անունով:

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 8-ին, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել:

Ժամը 03։30-ի սահմանում 3 դիմակավորված անձինք ներխուժել են Եղվարդ քաղաքի տներից մեկը եւ բռնություն կիրառել տանտերերի նկատմամաբ՝ գողանալով ոսկյա զարդեր եւ գումար:

«Դէ հարևանները ասում են, որ ընտանիքի բոլոր անդամներին էլ ծեծել են ու բոլորն էլ գտնվում են հիվանդանոցում: Շատ ցավալի բան է»,-ասաց մեր զրուցակիցը:

Արա Ստեփանյանը, նախկինում աշխատել է Արմավիրի հարկային տեսչության պետ, այժմ էլ աշխատում է Հարկադիր ծառայության խոշոր հարկվճարումների բաժնում:

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՝ ՀՀ Քօ-ի 175 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով՝ Ավազակություն։

Ձեռնակրվում են անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ