06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Այսօր շատ ուժեր խաղում են իշխանության կանոններով»

Այժմ «Գազպրոմը» փորձում է «ջերմոցային պայմաններ» ստեղծել ՀՀ նոր Կառավարության  համար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի տեսակետ հայտնեց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Նրա խոսքով՝ ընդդիմությունն այսօր լուրջ խնդիրներ ունի՝ ռեսուրսների պակաս եւ գաղափարական անվստահություն: «Ընդդիմադիր ուժերը մասնատված են, եւ պարզ չէ գաղափարական հիմքը, որը կարող է միավորել այդ ուժերը: Ես չեմ տեսնում այդ հիմքեի ուղղությամբ տարվող աշխատանք: Այսօր շատ ուժեր խաղում են իշխանության կանոններով: Ընդդիմությունը փորձում է ավելի պոպոլիստ լինել, քան իշխանությունը»,- նշեց Մեհրաբյանը:

Նրա կարծիքով Կառավարությունում փոփոխությունները տեղի են ունեցել նախընտրական շրջանում: «Լավ կյանքից չէ, որ դրանք տեղի են ունեցել: Իշխանությունները ցրեցին պատմության մեջ ամենաօլիգարխիկ Կառավարությունը: Նախնական տպավորություններով՝ այստեղ մեծ է նախընտրական տրամանաբանության դերը: Այդ պլանում «Գազպրոմը» փորձում է «ջերմոցային պայմաններ» ստեղծել նոր Կառավարության համար»,- ասաց Մեհրաբյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ