Ձյուդոյի Հայաստանի հավաքականի մասնակցությունը «Ռիո-2016»-ին համարվել է ոչ գոհացուցիչ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում Օլիմպիական խաղերին մասնակցած մարզաձևերի հավաքական թիմերի հաշվետվությունների լսումների երկրորդ օրը Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի հաշվետվությունը ներկայացրել են ֆեդերացիայի նախագահի տեղակալ Դավիթ Խիթարյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը և ամառային օլիմպիական խաղերին մասնակցած ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանի անձնական մարզիչ Կարեն Սիմոնյանը: Դավիթ Խիթարյանի խոսքերով՝ Ռիո-2016-ին նախորդող քառամյա փուլում ֆեդերացիայի կողմից իրականացվել են […]