10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Այդ օրերի նմանը չի եղել երբեք արարչագործության սկզբից

«Եւ երբ տեսնեք սարսափելի պղծությունը՝ տեղ գտած այնտեղ, ուր չպետք է լիներ (ով կարդում է, թող իմանա), այն ժամանակ նրանք, որ Հրեաստանում են, լեռները թող փախչեն. և ով տանիքի վրա է, թող չիջնի և տուն չմտնի՝ այնտեղից բան վերցնելու. և ով արտում է, թող հետ չդառնա՝ իր զգեստները վերցնելու։ Բայց վա՜յ հղիներին և ստնտուներին այն օրերին։

Աղոթեցե՛ք, որ ձմեռ ժամանակ չլինի դա։ Այդ օրերը պիտի լինեն օրեր այնպիսի նեղությունների, որոնց նմանը չի եղել երբեք արարչագործության սկզբից մինչև այժմ և չի էլ լինի։ Եւ եթե Աստված այդ օրերն Իր ընտրյալների համար չկարճեր, ոչ մի մարդ չէր ազատվի. բայց Նա Իր ընտրյալների պատճառով, – որոնց ընտրեց, – կարճեց այդ օրերը։

Այն ժամանակ եթե մեկը ձեզ ասի, թե՝ “Ահա՛ այստեղ է Քրիստոսը կամ այնտեղ”, չհավատաք. որովհետև սուտ քրիստոսներ և սուտ մարգարեներ պիտի ելնեն և նշաններ ու զարմանալի գործեր պիտի ցույց տան՝ մոլորեցնելու նպատակով, եթե հնար լինի, նույնիսկ ընտրյալներին։ Բայց դուք զգո՛ւյշ եղեք. ահա առաջուց ձեզ ամեն ինչ ասացի» :

Ավետարան ըստ սուրբ Մարկոսի 13:14-23

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ