27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ձյուդոյի Հայաստանի հավաքականի մասնակցությունը «Ռիո-2016»-ին համարվել է ոչ գոհացուցիչ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում Օլիմպիական խաղերին մասնակցած մարզաձևերի հավաքական թիմերի հաշվետվությունների լսումների երկրորդ օրը Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի հաշվետվությունը ներկայացրել են ֆեդերացիայի նախագահի տեղակալ Դավիթ Խիթարյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը և ամառային օլիմպիական խաղերին մասնակցած ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանի անձնական մարզիչ Կարեն Սիմոնյանը:

Դավիթ Խիթարյանի խոսքերով՝ Ռիո-2016-ին նախորդող քառամյա փուլում ֆեդերացիայի կողմից իրականացվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները Հովհաննես Դավթյանին օլիմպիական խաղերին նախապատրաստելու համար:

«Կազմակերպվել է 35 ուսումնամարզական հավաք, Հովհաննեսը մասնակցել է 21 միջազգային մրցաշարի, որից 7-ը վերջին 2015-16 թթ. մարզական տարում: Մեր մարզիկը մասնակցել է նույնիսկ մարզաձևի հայրենիքում՝ Ճապոնիայում կազմակերպված ուսումնամարզական հավաքին»,- տեղեկացրել է ֆեդերացիայի փոխնախագահը:

Հայաստանի ձյուդոյի հավաքականի մարզումների, հավաքականի անդամների մարզական ներուժի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացրել է հավաքականի գլխավոր մարզիչ Ա. Նազարյանը: Նրա խոսքերով՝ հավաքականում կան բավական լավ մարզիչներ, որոնք կարող են հետագայում հաջողությամբ ներկայացնել Հայաստանը միջազգային մրցաշարերում:

Օլիմպիական խաղերին Հովհաննես Դավթյանի մասնակցությունը գնահատելուց առաջ նրա անձնական մարզիչ Կարեն Սիմոնյանը խնդրել է հաշվի առնել, որ հայ մարզիկը խաղերից 2 ամիս առաջ ուսումնամարզական հավաքի ժամանակ վնասվածք է ստացել, ինչն էլ խանգարել է նրա ավելի հաջող հանդես գալուն:

Թե՛ ֆեդերացիայի և թե՛ նախարարությունում ստեղծված աշխատանքային խմբի անդամները ձյուդոյի Հայաստանի Հանրապետության հավաքականի մասնակցությունը Ռիո-2016-ին համարել են ոչ գոհացուցիչ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ