04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Մենք վատ կառավարիչ ենք. Արմեն Ամիրյան

«Հասմիկ Պողոսյանի հետ աշխատել ենք, բայց սպասելիքներն ու անելիքները շատ են լինելու  նորանշանակ  Մշակույթի նախարարի հետ», – այսպես դիմավորեց ու շնորհավորեց  Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին  Շիրակի մարզպետ  Հովսեփ Սիմոնյանը։

Արմեն Ամիրյանն էլ  առաջին լուրը հայտնեց` այսուհետ մշակութային նախարարությունը  փորձելու է   ապակենտրոնացնել  մշակույթը ու Երևանից տեղափոխել մարզեր։ Մասնավորապես «Ամեն տարի երկու միջազգային փառատոն  կանցկացվի Գյումրիում՝ երգչախմբային և դուդուկի փառատոն։ Համոզված ենք, որ Երևանը պետք է բեռնաթափել մշակութային «արգրեսիայից», դրական իմաստով ագրեսիայից։ Մայրաքաղաքը հագեցած է, իսկ մարզերը` կարոտ մշակութային  իրադարձությունների»։

Այցի շրջանակներում  Մշակույթի նախարարը այցելելու էր Շիրակի մարզային գրադարան։ Այստեղ ևս  նորություններ են սպասվում, Արմեն Ամիրյանը նշեց, որ «Գրադարնները դարձնելու են  ընտանեկան ժամանցի կենտրոն, ինչը օգնելու  է «գրքին»։ Փորձելու ենք մշակութային կարևոր օջախ դարձնել, այս հարցում կօգնեն մասնավոր ներդրողները։  Հավատացեք, մինչև մասնավորի ձեռքը չկպնի, գործը առաջ չի գնա։ Մենք՝ ես և դու վատ կառավարիչներ ենք։ Սովորաբար պետությունը վատ կառավարիչ է, իսկ մասնավորը գտնում է ելքերն ու պաշտպանում։ Այնպես անել, որ ընտանիքներով գնան  գրադարաններ, ինչպես  կինո են գնում, այնպես էլ գրադարաններ»։

Մշակույթի նախարարը անդրադարձավ Գյումրիի Վ․ Աճեմյանի անվան  դրամատիկական թատրոնի տնօրենի ընտրությանը։  Նա  հավելեց, որ  տնօրենը պետք է լինի մասնագետ,  արվեստի կառավարիչ, որ կարողանա  ղեկավարել։ Ունենա ղեկավարման փորձ, լինի արվեստի մարդ։  Հիշեցնենք,  Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու նախորդ ամսվա մրցույթին հայտ էին ներկայացրել այնպիսի թեկնածուներ, ովքեր չունեին թատերական կրթություն։ Ինչպես նշեց,  նորանշանակ նախարարը, նոր հայտարարության մեջ կարևորվում է հենց մասնագիտությունը :

Մանրամասներին ծանոթացեք Henaran.am-ի տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ