ՀԱԿ-ի հայտարարությունը
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2016 թվականի հոկտեմբերի 2-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Գյումրիում և Վանաձորում առաջին անգամ պետք է անցկացվեին կուսակցական սկզբունքով, Հայ Ազգային Կոնգրեսը որոշում ընդունեց մասնակցել դրանց: Ակնկալում էինք, որ տեղի կունենա քաղաքական ծրագրերի և դիրքորոշումների մրցակցություն: Դա հնարավորություն էր ստեղծում ընտրությունները բարձրացնելու քաղաքական մակարդակի, ինչը Հայ Ազգային Կոնգրեսին մշտապես հաջողվել է […]