«Հուսով եմ, որ պարոն Մուկուչյանն ու տիկին Զոհրաբյանն առանձնազրույց կունենան ու բարեկամաբար կբաժանվեն»
««Հանրապետականները» չեն հայտնաբերել, ԿԸՀ-ը հանձնաժողովն է հայտարարել, կարող եք հարցնել իրենից: Մեր երկրում բարեխտաբար որևէ կուսակցություն չի որոշում, թե ով քանի մանդատ է ստացել, ժողովուրդը որոշում է, ԿԸՀ-ն էլ բաշխում է ու հայտարարում»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի արած հայտարարությանը, թե կա բոլոր հնարավորությունները, որպեսզի ընդդիմությունը Գյումրիիում քաղաքապետ առաջադրի: Նրա խոսքով՝ Բալասանյան դաշինքն ունի 15 քվե՝ նույնիսկ բոնուսներով հանդերձ:
«Եթե Նաիրա Զոհրաբյանն ունի որևէ բողոք, փաստեր, թող դիմի Տիգրան Մուկուչյանին»: ՀՀԿ խոսնակը հիշեցրեց, որ Մուկուչյանն էլ է երեկ հայտարարել, որ Բալասանյան դաշինքն ունի 17 քվե: «Ես մաթեմատիկոս չեմ, ոչ էլ Դոնդի բանաձևի խորը գիտակ եմ, դրա համար ես հղում եմ անում ԿԸՀ-ի գործընկերներին»: Ըստ նրա՝ հարցերի դեպքում կարող են դիմել ԿԸՀ աշխատակիցներին:
«Ես հուսով եմ, որ այս հայտարարությունից հետո պարոն Մուկուչյանն ու տիկին Զոհրաբյանն առանձնարույց կուենան, ու իրենք բարեկամաբար կբաժանվեն»: