«Չգիտեմ՝ ինչ մաթեմատիկական հաշվարկ են արել ՀՀԿ-ակաները, որ գտնում են, թե Գյումրիում Բալասանյանը 17 քվե ունի»
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ կան բոլոր հնարավորությունները, որպեսզի ընդդիմությունը Գյումրիիում քաղաքապետ առաջադրի: «Չգիտեմ՝ ինչ մաթեմատիկական հաշվարկ են արել ՀՀԿ-ակաները, որ գտնում են, թե Գյումրիում Բալասանյանը 17 քվե ունի: Ես գտնում եմ, որ քանի որ մաթեմատիկայի ոլոորտում նոբելյան մրցանակ չկա, առաջարկել եմ իրենց դիմել նոբելյան կոմիտե և եթե կարողանան ապացուցել, որ Բալասանյանն ունի 17 քվե, դա կլինի առաջին դեպքը, երբ նոբելյան մրցանակ կսանան ՀՀԿ ներկայացուցիչները:
Բոլոր հաշվարկներով, անգամ բոնուսային հաշվարկներով, որ շեմը չհաղթահարած թեկնածուների բոնուսները գնում են Բալասանյան դաշինքին, անգամ այս դեպքում Բալասանյանն ունի 15 քվե»,-ասաց նա: Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության գործընկների հետ ԲՀԿ-ն արդեն քննարկել և համաձայնության է եկել, որ Գյումրիում ՀՎԿ-ն պատրաստ է սատաել ԲՀԿ թեկնածու Վարդևան Գրիգորյանին: «Գալայի հետ բանակցությունները դեռևս շարունակվում են, որովհետև մենք երեքով կարող ենք առաջադրել քաղաքապետի թեկնածու: Հայկական վերածանունդի հետ բանակցություններն ավարտվել են և արդեն համաձայնվել են իրենք սատարելու են Վարդևան Գրիգորյանին»,-ասաց նա: