27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 31, 2016

Լոռիում երկրաշարժ է տեղի ունեցել

Հոկտեմբերի 31-ին, տեղական ժամանակով ժամը 15.04-ին (Գրինվիչի ժամանակով` 11.04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.1 մագնիտուդով երկրաշարժ` հյուսիսային լայնության 40.770 և արևելյան երկայնության 44.360աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան): Օջախի խորությունը` 10 կմ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Ըստ նախնական տվյալների` երկրաշարժը զգացվել է Վանաձորում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Ազգային ժողովից հորդոր Կառավարությանը

2017-ին 19 միլիարդ 941 միլիոն դրամով նախատեսվում է պահպանել ԱԱԾ-ի գործունեությունը: Այս մասին այսօր Ազգային ժողովում 2017 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց ԱԱԾ պետի տեղակալ Արամ Հակոբյանը՝ հավելելով, որ այս տարվա բյուջեն պակաս է նախորդից: Նրան հարցեր ուներ Պաշտպանության, ներքին գործերի ու ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Նախ նա հեատքրքրվեց կադրերից, ինչի մասին Հակոբյանն […]

Կուրսանտի սպանության գործով մեղադրվողները վատացել են

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստին այսօր կրկին հետաձգվել է: Երկու ամբաստանյալների ինքնազգացողությունը վատացել է: Ամբաստանյալին զննած  բժիշկը տեղեկացրել է ,  որ Նորիկ Սահակյանի ճնշումը արձանագրվել է 150,90, նրա մոտ առկա են ստամոքսի խանգարման նշաններ: Վաչե Սահակյանի ճնշումը՝ 130.85, նրա մոտ եւս ստամոքսի խանգարման նշաններ կան, ըստ տեղեկանքի՝ Նորիկ եւ […]

Բյուջեի ավելացում այս տարի չի սպասվում. ՊՆ

«Կարող եմ ասել, որ բյուջեի ավելացում այս տարի չի սպասում: Այն, ինչ նախատեսվում է բնականոն աճի շրջանակներում, բայց մենք ունենք ներքին լուրջ վերաբաշխումներ՝ կապված խնայողությունների հաշվին մարտական պատրաստվածության և սպառազինության վրա, ինչպես նաև ներսում սպառազինության վրա գումարների ավելացման առումով»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարրա Վիգեն Սարգսյանը: «Սա ՊՆ քաղաքականությունն է, և այդ […]

«Կոալիցիա չեմ մտնի եւ իմ ժողովրդին հուսախաբ չեմ անի»

ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն, ինչպես հայտնի է, օրեր  առաջ հայտարարել է քաղաքականություն վերադառնալու հավանականության մասին: Այժմ հանրությանը հետաքրքրում է մի հարց. Ծառուկյանը  ընդդիմադի՞ր դաշտում է հանդես գալու, թե՞ ոչ: Այսօր  Խանջյան փողոցում սպրոտային կոմպլեքսի բացման արարողությունցի առաջ  լրագրողներն այս հարցը տվեցին Ծառուկյանին: «Ես եկել եմ, ոչ թե որովհետեւ անձնական շահ, խնդիր ունեմ, այլ իմ […]

«Մարզերում եղած զիլ մեքենաները մինչև 2 տոննա ջուր են տանում-հասցնում, ուշ է լինում»

2017 թվականի պետական բյուջով ԱԻՆ-ին տրամադրվել է 11 միլիարդ 244 միլիոն դրամ, որից 10 միլիարդ 31 միլիոնն աշխատավարձն է: Այս մասին Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը. «89,2 տոկոսն արդեն իսկ աշխատավարձ է, և այնտեղ 1 միլիարդ 212 միլիոն դրամ է […]

Մեկ արագաչափի արժեքը 11 հազար եվրո է

Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը փոխոստիականապետ Վարդան Եղիազարյանից հետաքրքրվեց արագաչափերից, ինչի մասին փոխոստիկանապետն ասաց, որ արագաչափերի հետ կապված պայմանագիրը գործում է մինչև 2036 թվականը, ու դրա շրջանակներում որոշակի պայմանավորվածություններ ունեն: Արագաչափերի գործարկումը, նրա տեղեկացմամբ, նվազեցրել է ճանապարահատրանսպորտային պատահարների թիվը: Փոխոստիկանապետի խոսքով՝  նվազում է յուրաքանչյուր արագաչափի վրա ընկող գումարները, ինչպես նաև […]

Ինչի՞ց է մահացել զինծառայող, 23 ամյա Դերենիկը

Տավուշի մարզի դիրքերից մեկից հոկտեմբերի 30-ին հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացած 23-ամյա զինծառողը, նախնական տվյալներով, սրտի կանգից է մահացել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները։ Նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 30-ին, ժամը 20:00-ի սահմանում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության […]

Ադրբեջանական կողմը սադրանքների է դիմում տեղեկատվական դաշտում

Ադրբեջանական կողմը ոչ միայն շարունակում է լարել իրավիճակն առաջնագծում՝ պարբերաբար խախտելով հրադադարի պահմպան ռեժիմը և դիմելով դիվերսիոն հետախուզական փորձերի, այլև սադրանքների է դիմում տեղեկատվական դաշտում: Մասնավորապես Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր երեկ գիշեր հայկական կողմը խախտել է հրադադարը կիրառելով 60 միլիմետրանոց ականանետեր, ՀԱՆ-17 տիպի նռնականետեր ու խոշոր տրամաչափի գնդացիրներ, իրականությանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի