02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 10, 2016

Վանաձորում լեզու գտնել չի հաջողվում. ոստիկաններ հրավիրվեցին դահլիճ (վիդեո)

Վանաձորում, ի վերջո, սկսվեց քաղաքապետի թեկնածուի քվեարկությունը: 2 ավագանու անդամներից քվեարկությունից հետո «Լուսավոր Հայաստան»-ի ավագանու անդամ Միհրան Քոչարյանը քվեարկելուց հետո քվեաթերթիկը չէր ծալել, ինչը զայրացրեց ՀՀԿ-ական ավագանու անդամներին: Կրկին բոլորը սկսեցին գոռգոռալ: ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը հայտարարեց, թե դա օրենքի կոպիտ խախտում է, իսկ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե «Լուսավոր Հայաստանը» բաց է քվեարկելու: «Դուք այստեղ […]

Սարի թաղի բնակիչները ԱԺ-ի մոտ բողոքել են

Սարի թաղի բնակիչների բողոքի ակցիան ավարտվել է Ազգային ժողովի մոտ։ Այսօր՝ հոկտեմբերի 10–ին, Սարի թաղի բնակիչները բողոքի ակցիա են արել  գլխավոր դատախազության մոտ՝ պահանջելով ազատ արձակել իրենց հարազատներին, որոնք կալանավորված են հուլիսի 19–ի  դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում։ Գլխավոր դատախազությունում նրանց խոստացել են զբաղվել  կալանավորվածների առողջական հարցերով, իսկ հոդվածները վերանայելու վերաբերյալ խոստումներ չեն տվել։ Ցուցարարները […]

Եթե ես ընտրվեմ, Քլինթոնը բանտ կնստի․ Թրամփ

Նախօրեին տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի եւ Հիլարի Քլինթոնի հերթական դեբատը։ Դրա ընթացքում Թրամփը հայտարարել է, որ եթե ինքը ընտրվի ԱՄՆ-ի նախագահ, Հիլարի Քլինթոնը բանտում կհայտնվի։ Նա ասել է, որ ավելի մեծ ստածոս, քան Քլինթոնն է, ինքը չի տեսել։ Այսպիսով նա պատասխանել է Քլինթոնի այն հայտարարությանը, թե Թրամփը չի համընկնում նախագահի պաշտոնի […]

Բուռն կրքեր ու գոռգոռոցներ Վանաձորում. ոչ մի կերպ չի սկսվում քվեարկությունը (վիդեո)

Վանաձորի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետի թեկնածուի քվեարկությունը պիտի սկսվեր ժամը 13:00-ին: Քվեարկության սկզիբը ուշանում էր, քանի որ նախապես հայտարարվել էր, թե յուրաքանչյուր կուսակցությունից 3-ական անդամ պիտի լինի, ինչպես նաև ավագանու անդամներն ու լրագրողները, սակայն ներկաների թիվը ակնհայտորեն ավելի էր: Ավագանու անդամները բոյկոտեցին, թե չեն սկսելու նիստը, մինչև դալիճում չմնան նրանք, ովքեր կարող են լինել: «Մի […]

Լիլիթը բերման ենթարկվեց Ռուսաստանում

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՌԴ իրավապահ մարմինների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` ՌԴ տարածքում հայտնաբերվել և հոկտեմբերի 9-ին, ժամը 13.45-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1975 թ. ծնված Լիլիթ Պ.-ն, որը 2015 թ. ապրիլի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի 2-րդ կետի և 3-րդ մասի 1-ին կետի […]

Քրիստ Մարուքյանը վստահ է ՀՎԿ-ի ու ԲՀԿ-ի ավագանու անդամների վրա (վիդեո)

«Լուսավոր Հայաստան»-ի՝ Վանաձորի ավագանու անդամ, քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ վստահ է ՀՎԿ-ի ու ԲՀԿ-ի ավագանու անդամների վրա: Հիշեցնենք՝ վերջիններս «Լուսավոր Հայաստանի» հետ հուշագիր են ստորագրել, որ աջակցելու են Մարուքյանի թեկնածությունը: Հարցին, թե ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը հայտարարել է, որ կսեղմի Մարուքյանի ձեռքը ու կշնորհավորի ընտրվելու դեպքում, արդյոք ինքն էլ նույնը կանի, […]

«Խաղողի մթերման հետ կապված՝ ոչ մի խնդիր չկա»

«Խաղողի մթերման հետ կապված՝ ոչ մի խնդիր չկա մեր համայնքում: Այս տարի խաղողը շատ քիչ է. նախորդ տարվա համեմատ՝ մոտավորապես հիսուն տոկոսով պակաս է եղել: Մեր գյուղի գործարանը 4-5 օր է, ինչ բաց է, բայց գյուղացիները խաղող չեն տանում,հանձնում. այսինքն՝ չկա որ տանեն: Գյուղացիները բերքը հենց այգուց ամբողջությամբ վաճառում են: Կան կազմակերպություններ ու անհատներ, որոնք […]

Ուկրաինան որոշել է դուրս գալ ԱՊՀ-ից

Ուկրաինայի իշխանությունները աշխատանքներ են տանում՝ երկիրը Անկախ Պետությունների Համագործակցությունից դուրս բերելու ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի Արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը։ Նա ասել է, որ անձամբ ինքը կողմնակից է, որպեսզի երկիրը դուրս գա ԱՊՀ-ից, գրում է  112 Украина-ն։ Նա նշել է, որ այժմ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

«Աղերսելու եմ, որ գտնի որդուս» /վիդեո/

«Հույսս հիմա էլ նորանշանակ վարչապետի հետ եմ կապել: Իր ելույթները լսում եմ ու մտածում եմ, որ նա օրենքով ու խիստ կանաններով է շարժվում: Ես նրան խնդրելու եմ, աղերսելու եմ  և հուսով եմ , որ կօգնի ինձ: Արդեն քանի տարի արցունքս չի ցամաքում ու հույսս էլ չի մեռնում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կապանի բնակչուհի Էմմա Հարությունյանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի