10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Խաղողի մթերման հետ կապված՝ ոչ մի խնդիր չկա»

«Խաղողի մթերման հետ կապված՝ ոչ մի խնդիր չկա մեր համայնքում: Այս տարի խաղողը շատ քիչ է. նախորդ տարվա համեմատ՝ մոտավորապես հիսուն տոկոսով պակաս է եղել: Մեր գյուղի գործարանը 4-5 օր է, ինչ բաց է, բայց գյուղացիները խաղող չեն տանում,հանձնում. այսինքն՝ չկա որ տանեն: Գյուղացիները բերքը հենց այգուց ամբողջությամբ վաճառում են: Կան կազմակերպություններ ու անհատներ, որոնք այգուց գնում են խաղողը», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի   ղեկավար Վալերիկ Գյուլամիրյանը:

Վերջինս տեղեկացրեց՝ գյուղացիներից շատերը պայմանագրեր ունեն տարբեր գործարանների հետ, ուստի, անհրաժեշտության դեպքում կարող են խաղողը հանձնել:
«Այս պահին գյուղացին խաղողի մթերման հետ կապված՝ ոչ մի խնդիր չունի», – վերահաստատեց Վալերիկ Գյուլամիրյանը:

Տեղեկացնենք, որ քաղցրաշենցիների մեծ մասը անցած տարի մթերած խաղողի գումարը չի ստացել. գործարանները դեռ պարտք են խաղողագործներին: Մեր նախորդ հրապարակումներում տեղեկացրել ենք՝ ամիսներ  շարունակ՝  քաղցրաշենցիներն իրենց գումարը ստանալու համար Կառավարության շենքի և նախագահականի դիմաց բողոքի ակցիաներ են արել, ճանապարհ փակել

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ