02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 10, 2016

Վրաերթի է ենթարկել 79-ամյա հեծանվորդին ու դիմել փախուստի

Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում, հոկտեմբերի 9-ին, ժամը 17.20-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 79-ամյա հեծանվորդի եւ դեպքի վայրից դիմել փախուստի: Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ տարեց տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի 31-ամյա վարորդը: Բացատրական աշխատանքների […]

Վանաձորը կրկին «Հանրապետական» քաղաքապետ ունի

Վանաձորի քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը։ Հանձնաժողովը քիչ առաջ ավարտեց ձայների հաշվարկը եւ 19 ձայնով ընտրվեց Մամիկոն Ասլանյանը, իսկ ընդդիմադիր Քրիստ Մարուքյանը հավաքեց 14 ձայն։ Հիշեցնենք, որ առաջադրված էին միայն վերոնշյալ երկու թեկնածուները եւ նախօրոք ՀՎԿ-ի ԲՀԿ-ի եւ Լուսավոր Հայաստանի միջեւ հուշագիր էր կնքվել, որով նրանք աջակցում էին Քրիստ Մարուքյանին։  

Կալանավորվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայող Ղ. Ա.-ն, հանդիսանալով պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, կաշառք տվողի ներկայացրած անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար, մեկ այլ անձից նույն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Կ.-ի միջնորդությամբ ստացել է կաշառք, ինչպես նաև […]

Սամվել Ֆարմանյանը ԵԽԽՎ-ում բարձրացրել է Ադրբեջանի օգտին քաղաքական գործունեություն ծավալած անձի հարցը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ԵԺԿ քաղաքական խմբի նիստին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը բարձրացրել է նույն խմբակցության նախկին նախագահ Լուկա Վոլոնտեի հարցը, ով մեղադրվում է Ադրբեջանի օգտին քաղաքական գործունեություն ծավալելու համար: Այդ մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում․ «ԵԽԽՎ ԵԺԿ քաղաքական խմբի նիստին բարձրացրեցի նույն խմբակցության նախկին նախագահ Լուկա Վոլոնտեի հարցը: Նա մեղադրվում է […]

51 հազար հոգեկան հիվանդ կա Հայաստանում. մտահոգիչ փաստեր

«Հոգեկան հիվանդությունների զգալի աճ կա, ինչը մտահոգիչ է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման  ժամանակ  ասել է  ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ, Նուբարաշենի հոգեբուժական կենտրոնի տնօրեն Սամվել Թորոսյանը: Թորոսյանի փոխացմամբ ՝  եվրոպական երկրներում ամեն մի յոթերորդը տառապում է հոգեկան կամ վարքի հետ կապված խդիներից, մեզ մոտ ավելի բարվոք է իրավիճակը. «Հայաստանում հաշվառված է հոգեկան խնիրներ ունեցող 51 հազար անձ, որոնցից […]

ԻՊ-ին հաղթելը հեշտ չի լինելու

Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Մինչ միջազգային հանրության ուշադրությունը շարունակում է կենտրոնացած մնալ Հալեպ քաղաքում ծավալվող ռազմական գործընթացների վրա, ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում նաև սիրիական մարտադաշտի այլ ճակատներում: Մասնավորապես, սիրիական ընդդիմադիր մի շարք աղբյուրների հավաստմամբ՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը Հալեպ նահանգի արևելքում՝ սիրիա-թուրքական սահմանի մերձակայքում, հակահարձակման է անցել Անկարայի […]

Վահրամ Բաղդասարյանն առանձնազրույց ունեցավ Էդմոն Մարուքյանի հետ

Վանաձորում քաղաքապետի թեկնածուի քվեարկությունը դեռևս չի շարունակվում: 2-3 ավագանու անդամների ընտրելուց հետո, արդեն տեղեկացրել ենք, սկսվեցին վեճեր, թե կարելի է արդյոք բաց քվեարկել, թե ոչ: Այստեղ եկավ նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով առանձին զրուցեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ: Ապա Բաղդասարյանը հորդորեց օրենքի համաձայն քվեարկել, ինչին Մարուքյանն արձագանքեց. […]

«Ինչ որ հավատով խնդրես, կտրվի քեզ»

Պարսկաստանի թագավորը մի տղա ուներ, որը կուզիկ էր ծնվել և այդ վիճակը ցավ էր պատճառում իրեն։ Երբ գահաժառանգը տասը տարեկան եղավ, խնդրեց հորից, որ ամբողջ հասակով իր արձանը պատրաստել տա ու կանգնեցնի իր ննջարանի պատուհանի առջևում գտնվող տաղավարում։ Խնդրանքը կատարվեց և կոփվեց իր գեղակերտ արձանը; Տղան՝ օրվա գրեթե բոլոր ժամերին հիասքանչ դիտում էր մարմարակերտ արձանը։ […]

Ինքնասպանությունների թվի աճ է գրանցվում. հոգեբանը մանրամասնում է

ՀՀ  ԱՆ գլխավոր հոգեբուժ, Նուբարաշենի հոգեբուժական կենտրոնի տնօրեն Սամվել Թորոսյանը և «Հայկական հոգեբուժական ասոցիացիայի» պատասխանատու քարտուղար, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրահոգեկան առողջության կենտրոնի» գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանն այսօր՝հոկտեմբերի 10-ին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել են   հոգեկան առողջության խնդիրներին «Հոգեկան հիվանդությունների զգալի աճ կա, ինչը մտահոգիչ է: Եվրոպական երկրներում ամեն 7-րդը տառապում է հոգեկան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի