27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 6, 2016

«Էնքան կռռացիք, ըտենց եղավ»

«Առողջություն չունի. կերաք կյանքը, աչքով տվիք: Էնքան արիք,  մինչև սենց էղավ», – ԱԺ-ում  լրագրողների հետ  զրույցում ասաց ասաց պատգամավոր Սեյրան Սարոյանը` անդրադառնալով Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությանը: Այն հարցին` վարչապետը հեռացնում է այն մարդկանց, որոնք հասարակության մեջ դժգոհություններ են առաջացնում, պատգամավորն արձագանքեց. «Վարչապետ մարդ ա. ինչ ուզենա,  կանի… մթոմ բան ասիր»: Դիտարկմանը, թե Սուրիկ Խաչատրյանը ասում էր, […]

Ադրբեջան – Ղազախստան. էներգետիկա, տրանսպորտ և գեոպոլիտիկա

Ադրբեջան – Ղազախստան. էներգետիկա, տրանսպորտ և գեոպոլիտիկա Ադրբեջանն ու Ղազախստանը կառուցում են նոր նավթամուղ՝ Եսկենե-Կուրիկ-Բաքու՝ 739 կմ երկարությամբ: Այդ մասին նշված է Ադրբեջանի Էներգետիկայի նախարար Նատիկ Ալիևի հոդվածում: Նրա խոսքով՝ Ղազախստանն ունի հանքային մեծ ռեսուրսներ, որոնք կազմում են 5,5 միլիարդ տոննա նավթ ու 3 տրիլիոն խմ գազ: Ադրբեջանա-ղազախական տնտեսական, էներգետիկ-տրանսպորտային միջանցքի ստեղծմամբ կենսականորեն հետաքրքրված է […]

Իրաքի կառավարությունը Թուրքիայի դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ

Թուրքական զորախումբն Իրաքի տարածքից դուրս չբերելու պատճառով 2 երկրների միջև առաջացած լարվածությունը շարունակում է խորանալ:  Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` այսօր Իրաքի կառավարությունը պաշտոնապես դիմել է ՄԱԿ-ին` բողոքելով Իրաքի տարածքում Թուրքիայի անօրինական գործողությունների դեմ: Նախօրեին Իրաքի խորհրդարանն էր հայտարարություն ընդունել, որում անընդունելի էր համարել իրաքյան Մոսուլ քաղաքի մոտակայքում գտնվող Բաշիքա շրջանում թուրքական զորքերի առկայությունը: Թուրքական […]

Մենք չենք ասում, որ բացառիկ ենք. Աշոտյանը` Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցի մանրամասներից

«Մինչև հոկտեմբերի 20-ը խնդրում ենք էլեկտրոնային եղանակով ներկայացնել հայտերը, 20-ից 30-ը կկայանա փաստաթղթերի ուսումնասիրության փուլը, և դրա հիման վրա հարցազրույցի կհրավիրվեն պոտենցիալ ունկնդիրները, որոնց հետ շփման արդյունքում կորոշենք առաջին խումբը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` ներկայացնելով  ՀՀԿ-ի կողմից հիմնած Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցում շուտով մեկնարկող ընդունելության կարգը: Աշոտյանի տեղեկացմամբ` դպրոցում […]

Գալուստ Սահակյանը նեղացել է լրագրողներից /վիդեո/

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը վիրավորված է լրագրողներից։ Այսօր ԱԺ-ում վերջինս ասաց՝  իր մտքերը աղճատում  են և դարձնում ծիծաղի թեմա։ Գալուստ Սահակյանը, սակայն, խոստացավ զրուցել  լրագրողներից ոմանց, եթե մոտենան առանձին։

Քաղաքաշինության նախարարությունն էլ փոխեց անունը

Քաղաքաշինության նախկին նախարարության փոխարեն կստեղծվի Քաղաքաշինության պետական կոմիտե: Այսօր՝ հոկտեմբերի 6-ին  կառավարության նիստում  առաջարկը ներկայացրեց Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը: Մյուս առաջարկը վերաբերում է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը կից զբոսաշրջության պետական կոմիտե ստեղծելուն: «Երկու հարցն էլ պետք է լուծվի նախագահի հրամանով, մենք ուղղակի ներկայացնում ենք քննարկումների արդյունքները»,- նկատեց նախարարը, հիշեցնելով, որ  Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ Կառավարությանն առընթեր […]

«Որոշվելու է մեր երկրի ապագան»

Այսօր  ԱԺ-ում  ԿԸՀ անդամների և նախագահի ընտրության հարցի վերաբերյալ ՀՅԴ խմբակցության տեսակետը ԱԺ ամբիոնից ներկայացրեց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Առաջին անգամն է մեր պատմության մեջ, որ ԿԸՀ-ն ձևավորում ենք նոր կազմով՝ ԱԺ-ի միջոցով և այս կարգն արդեն կյանքի կոչվելով ու կամաց-կամաց թափ հավաքելով, վստահ եմ, որ մեզ բերելու է այն արդյունքին, որին մենք ձգտում էինք, […]

Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային: Խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, հույս է հայտնել, որ դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում նա իր մասնագիտական գիտելիքներն ու եռանդը լավագույնս կծառայեցնի Հայաստանի եւ Հունաստանի միջեւ կապերի առավել խորացման ու ամրապնդման […]

ՄԱԿ-ը նոր գլխավոր քարտուղար ունի, նա Գյուլբենկյան հիմնադրամի խորհրդի անդամ է

Սուրեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Սիրիական ճգնաժամի հետևանքով ռուս-ամերիկյան հարաբերությունները աննախադեպ լարվել և կոնֆրոնտացիայի են վերածվել ոչ միայն տարածաշրջանային քաղաքականության կոնտեքստում, այլև միջազգային հարթակներում։ Սա էր պատճառներից մեկը, որ ՄԱԿ անվտանգության խորհուրդը շաբաթներ շարունակ չէր կարողանում Բան Կի Մունին իրավահաջորդ ընտրել։ Երեկ ուշ երեկոյան ՄԱԿ ԱԽ անդամ երկրների դեսպանները Չուրկինի գլխավորությամբ հայտարարել են, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի