07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 6, 2016

Վաչե Գաբրիելյանը մեկնում է ԱՄՆ, որտեղ կարևոր հանդիպումներ է ունենալու

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: Վաշինգտոն քաղաքում 2016 թվականի հոկտեմբերի 6-9-ը ՀՀ փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի հայ – ամերիկյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին, որի օրակարգում ընդգրկված են հայ – ամերիկյան տնտեսական երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված շուրջ մեկ տասնյակ հարցեր: Վաշինգտոն […]

Տիգրան Մուկուչյանը վերընտրվեց /վիդեո/

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ է վերընտրվել Տիգրան Մուկուչյանը: Ազգային ժողովում  քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր, նրանցից 96-ը կողմ է քվեարկել, 4-ը՝ դեմ, 3 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: ԿԸՀ անդամները նույնպես վերընտրվեցին:

«Այրի կինը» զայրույթից վերցրել է լրագրողի բջջային հեռախոսն ու գցել գետնին. ՀՔԾ

Վանաձորի թիվ 30/47 ընտրատեղամասում լրագրողի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու եւ գույքը վնասելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունից  հայտնում են, որ Araratnews.am-ի ներկայացուցչի լիազորություններ իրականացրած Շողիկ Գալստյանը հայտնել է, որ ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների 02.10.2016թ. ընտրությունների ժամանակ՝ թիվ 30/47 տեղամասի մոտ իր մասնագիտական պարտականությունները կատարելիս՝ ժամը 13:00-ի սահմաններում, քաղաքացի Մ. Ա.-ն հարձակվել է […]

Հոկտեմբերի 7-ին, ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հոկտեմբերի 7-ին, ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի փաստաբան Նորայր Նորիկյանը: ԹԵՄԱ՝ Ս.թ. հուլիսի 3-ին Տավուշի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող Արսեն Մխիթարյանի դին:Դեպքից անցել է 3 ամիս, սակայն Արսեն Մխիթարյանի մահվան հանգամանքները դեռևս հայտնի չեն:Տուժող կողմի իրավահաջորդի շահերի պաշտպան Նորայր Նորիկյանը կներկայացնի նախաքննության ընթացքն ու արդյունքները, […]

ՀԿ-ները հնարավորություն կստանա՞ն զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ

Հասարակական կազմակերպություններն   հնարավորություն կստանան զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ: Այս մասին այսօր  Ազգային ժողովում հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «Հասարակական կազմակերպությունների մասին եւ կից օրենքների» նախագծերի փաթեթը: «Այս նախագիծը Կառավարության կողմից ամենաշատ քննարկվածներից մեկն է, բազմաթիվ քննարկումներ են եղել հայաստանյան հասարակական կազմակերպությունների, խորհրդարանական խմբակցություններից, արտախորհրդարանական ուժերի, միջազգային կազմակերպությունների հետ: Այս նախագծի սկզբունքը մեկն է՝ անհարկի […]

Արմեն Հայրապետյանը նշանակվել է ֆինանսների փոխնախարար

Արմեն Հայրապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։ Այս մասին ասվում է ՀՀ կառավարության կայքում զետեղված՝ ՀՀ վարչապետի որոշման մեջ. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Արմեն Հայրապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ»։

«Լրջագույն քայլ էր»

«Այն գործընթացը, որ մենք սկսեցինք 4+4+4 ֆորմատով, ուղղված էր նրան, որ մենք Հայաստնում վերջապես վերականգնենք Հայաստանում վստահությունը ընտրությունների նկատմամբ: Այս վերջին ընտրարշավի ընթացքում հարյուրավոր մարդկանց եմ հանդիպել, եւ նրանք, անխտիր բոլորը, ասում էին, որ չունեն վստահություն Հայաստանում ընտրական համակարգի նկատմամբ եւ անիմաստ էին համարում գնալ  քվեարկության:  Նրանց կարծիքով ամեն ինչ արդեն վաղուց որոշված է եւ […]

Հզոր պայթյուն թուրք-սիրիական սահմանին․ կա 26 զոհ

Քիչ առաջ թուրք-սիրիական սահմանի մոտակայքում՝  Սիրիայի վրանային Աթմե քաղաքում , ռումբ է պայթել, ինչի արդյունքում 26 հոգի մահացել է, կան բազմաթիվ վիրավորներ։ Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: Նշվում է, որ վիրավորների և սպանվածների մեծ մասը «Սիրիայի Ազատ բանակ»-ի անդամներն են: Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ ընդդիմադիր ուժերի շարքում իրականացվում էր հերթափոխ:

Աղավնաձորցիների խաղողի մթերման գումարները վճարվել են.փոխնախարար

«Վեդի ալկո» ընկերությունը Աղավնաձորում արդեն վճարել է խաղող մթերման դիմաց ունեցած պարտքերը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: «130 մլն դրամի չափով գումար էր մնացել: Այսօր առավոտյան խոսել եմ սեփականատիրոջ հետ, հավաստիացրեց, որ մնացել են մի քանի հոգի, մինչեւ շաբաթվա վերջ կվճարի: Սպիրտ ուներ վաճառեց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված