15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2016

Շատ նորմալ է, որ վարչապետը բաց ու հրապարակային է խոսում. Է. Շարմազանով (վիդեո)

«Այդքան էլ համամիտ չեմ, որ դա տեխնոկրատների կառավարություն է, որովհետև այդ կառավարության մեջ ինչպես, այո, կան պրոֆեսիոնալ տեխնոկրատներ, ինչպես դուք նշեցիք, բայց կան նաև բազմաթիվ լուրջ անցյալ ունեցող գործիչներ, որոնք ունեն և անցյալ, և ներկա, և ապագա»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ արձագանքելով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ըստ […]

Բաքվի արկածախնդրությունը մեծ վնաս հասցրեց բանակցություններին. Էդվարդ Նալբանդյան /վիդեո/

Սեպտեմբերի 27-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ելույթով հանդես եկավ ամերիկյան հեղինակավոր Բերքլիի համալսարանում։ Իր խոսքում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հանգամանալից ներկայացրեց ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան և դրա հետևանքով ստեղծված իրավիճակը։ «Ապրիլին Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 1994-1995 թթ. հրադադարի համաձայնագրերը, նախապես ծրագրված լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ՝ հարձակողական սպառազինությունների՝ օդուժի, ծանր հրետանու, համազարկային համակարգերի, տանկերի […]

Պարզ չի՞

Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանն այսօր խորհրդարան էր եկել: Շուրջ 2  ժամ ՀՀԿ խմբակցությունում քննարկումներից հետո լրագրողները հետաքրքրվեցին Հովսեփյանից, թե  իր պաշտոնում մնալու առաջարկ ստացե՞լ է, Հովսեփյանը հիշեցրեց, որ պաշտոնակատար չէ. «Պարզ չի՞, որ ՊԵԿ նախագահը պաշտոնակատար չի»,-ասաց: Դիտարկմանը, թե լուրեր կան իր պաշտոնանկության մասին, ՊԵԿ նախագահն արձագանքեց` այդ հարցերին չի պատասխանում: Ինչ […]

Չեմպիոնների լիգա. խաղային օրվա արդյունքները

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակում երեկ ուշ երեկոյան  կայացան E, F, G, H խմբերի 2-րդ տուրի հանդիպումները:   Խաղային օրվա ամենաարագ գոլը խփել է Կրիշտիանու Ռոնալդուն (17-րդ րոպե): Ժամանակային առումով վերջին գոլը խփել է «Մոնակոյի» պաշտպան Կամիլ Գլիկը (90+4): Միայն 2 հանդիպումներում են կողմերը գոլերով փոխանակվել. «Բորուսիա» Դ. – «Ռեալ»՝ 2:2 և «Մոնակո» – «Բայեր»՝ […]

Ինչ է փոխվել աղմկահարույց «Հարկային օրենսգրքում»

Խորհրդարանը քննարկում է խնդրհարույց «Հարկային օրնեսգրքի» վերաբերյալ նախագիծը: ՊԵԿ նախագահի տեղակալ  Վախթանգ Միրումյանն ասաց, որ այս  նախագիծն առաջին ընեթերցումից հետո զգալի փոփոխության է ենթարկվել, և առաջարկները հաշվի են առնվել: «Եկամտային հարկի դրույքաչափերն, որը բազաթիվ քննարկումների առարկա էր դարձել, վերանայվել է. 23 տոկոս դրույքաչափ առաջարկվում է կիրառել մինչև 150 հազար դրամ աշխատավարձների պարագայում, նախագծով առաջարկված մինչև 120.000 […]

Թեկնածուները ուղիղ եթերում ծեծել են իրար /վիդեո/

Վրացական «Иберия» հետուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ պատգամավորի երկու թեկնածուներ իրար են ծեծել։ Նրանք դեբատի էին մասնակցում, երբ թեկնածուներից մեկը՝ Իրաքլի Գլոնտին, մյուսին՝ Զազա Ագալաձեին մեղադրել է Ռուսաստանի քաղաաքական շահերին ծառայելու մեջ։ Դրանից հետո նրանց միջեւ վեճ է սկսվել, որը վերածվել է ծեծկռտուքի՝ նրանք իրար վրա բաժակներ ու աթոռներ են նետել։ Հաղորդավարուհին փորձել է միջամտել, սակայն չի […]

Իսկանդերը միայն զինատեսակ չէ, այն նաև քաղաքական գործիք է /վիդեո/

«Ադրբեջանում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի միջոցով  նախագահի պաշտոնավարման ժամկերը երկարացվելու է, լիզազորություններն էլ ավելանալու են: Բազմաթիվ իրավապաշտպան կառույցներ ահազանգում են. այդ սահմանադրության մեջ կան դրույթներ, որոնք դեմ են մարդու իրավունքներին», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացում «Հենարան» ակումբում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Բանախոսն ընդգծեց՝ և՛ ՀՀ-ն, և՞ Ադրբեջանը փորձում են  ամրացնել իրենց դիրքերը: Անդրադառնալով ՀՀ-ին՝ քաղաքագետը […]

Հարուցվել է քրեական գործ

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 1-ին բաժինը, ստացված օպերատիվ տվյալների համաձայն իրականացնելով ստուգումներ, պարզել է, որ ՀՀ քաղաքացի Հ.Ս.-ն, միաժամանակ հանդիսանալով 4 ընկերությունների տնօրեն և միակ հիմնադիր, 2012-2015 թվականներին ՀՀ տարածք է ներմուծել շուրջ 330 մլն դրամի տարատեսակ ապրանքներ՝ կավճափոշի, պոլիվինիլքլորիդի հումք, շինարարական նյութեր, պիստակ և մրգային չիր: Ապրանքների ներկրումից առաջացած մոտ 56 մլն […]

«Անտերներին» փուռը տվեցին»

«Իհարկե, փոփոխությունը միայն տեխնիկական է, բայց այս փոփոխությունը բացահայտում է  մեր օրակարգի մի շատ հետաքրքիր երևույթ»,-այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Աժ-ը քննարկում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: «Երեկ խորհրդարանական մեծամասնությունը վավերացրեց կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, հերթական անգամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՕգոստոսիՀոկտեմբերի