18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Չեմպիոնների լիգա. խաղային օրվա արդյունքները

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակում երեկ ուշ երեկոյան  կայացան E, F, G, H խմբերի 2-րդ տուրի հանդիպումները:

 

Խաղային օրվա ամենաարագ գոլը խփել է Կրիշտիանու Ռոնալդուն (17-րդ րոպե): Ժամանակային առումով վերջին գոլը խփել է «Մոնակոյի» պաշտպան Կամիլ Գլիկը (90+4):

Միայն 2 հանդիպումներում են կողմերը գոլերով փոխանակվել. «Բորուսիա» Դ. – «Ռեալ»՝ 2:2 և «Մոնակո» – «Բայեր»՝ 1:1:

4 խաղերում հաղթել են տանտերերը, 2 դեպքերում հյուրերը, նույնքան անգամ էլ ոչ-ոքի է գրանցվել:

1 գոլ է  խփվել ԲԿՄԱ – Տոտենհեմ (0:1) և  «Լեսթեր» – «Պորտու» (1:0) խաղերում:

Խաղային այս օրը գրանցվել է 2 ինքնագոլ. սեփական դարպասը գնդակ են ուղարկել Ադրիան Սամպերը («Դինամո Զ.») և Ստեֆան Դենսվիլը» («Բրյուգե»):

8 խաղերից ոչ մեկում կարմիր քարտ չի գրանցվել: Ամենաշատ դեղին քարտը եղել է «Լեսթեր» – «Պորտու» խաղում. երկու թիմերի ֆուտբոլիստները 3-ական անգամ զգուշացվել են: Միայն «Դինամո» Զ. – «Յուվենտուս» խաղում ոչ մի դեղին քարտ չի եղել:

«Բորուսիա» Դ. – «Ռեալ»՝ 2:2

«Դինամո» Զ. – «Յուվենտուս»՝ 0:4

«Կոպենհագեն» – «Բրյուգե»՝ 4:0

«Լեսթեր» – «Պորտու»՝ 1:0

«Մոնակո» – «Բայեր» Լ.՝ 1:1

«Սևիլիա» – «Օլիմպիկ» Լ.՝ 1:0

«Սպորտինգ» – «Լեգիա»՝ 2:0

ԲԿՄԱ – «Տոտենհեմ»՝ 0:1

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ