Հաստատվեց 2017 թվականի բյուջեի նախագիծը
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2017 թվականի բյուջեի նախագիծը: Նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նախարարը նշեց, որ ամենակարևոր սկզբունքը, որն ամրագրվել է հաջորդ տարվա բյուջեով, հարկաբյուջետային և պարտքի կայունությունն է։ Արամյանի խոսքով՝ 2014-2015 թվականներին ունեցել ենք պետական պակասուրդի բավական բարձր մակարդակ՝ 4.8 տոկոս.«Եվ այս տարվա արդյունքներով, ամենայն հավանականությամբ, կունենանք 5.9 տոկոսանոց պակասորդ: Սրա հետևանքով ավելացել է […]