28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Վարչապետի հանձնարարականները

Այսօր` Կառավարության նիստի մեկնարկին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց նորանշանակ նախարարներին և շնորհակալություն հայտնեց նրանց, որ համաձայնել են կիսել Կառավարության բեռը:
Օրակարգին անցնելուց առաջ  ՀՀ վարչապետը մի շարք նախարարությունների սահմանված ժամկետներում իրականացնելու համար նախատեսված հանձնարարականներ տվեց:

Կարեն Կարապետյանն նկատեց, որ վերջին օրերին սպառողների միության ներկայացուցիչների և գործարարների հետ հանդիպման ժամանակ բավականին շատ է խոսվել սննդի անվտանգության ծառայությունների մասին և, հաշվի առնելով այդ դժգոհությունները, վարչապետը գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարեց ուսումնասիրել այդ հարցը և շեշտը դնել նրա վրա, թե արդյոք սննդի անվտանգության պետական տեսչությունը պետք է լինի նախարարության կազմո՞ւմ, թե ոչ:

Վարչապետը  հանձնարարականներ տվեց  Էկոնոմիկայի, Ֆինանսների և Տարածքային կառավարման և զարգացման նախարարություններին. «Սեփականաշնորհված ակտիվներ, բազմաթիվ տարիների ընթացքում սեփականաշնորհված գույք, որոնք այսօր չեն աշխատում: Ուստի նախարարություններին հանձնարարում եմ նախ և առաջ գույքագրել այդ ունեցվածքը, մշակել և ներկայացնել չօգտագործվող  անշարժ գույքի շահագործմանն ու խթանման ուղղված տնտեսական, իրավական կամ այլ մեխանիզմների  ներդրման համակարգային առաջարկություններ։ Մենք պետք է սեփականատերերին փորձենք մոտիվացնել, որպեսզի այդ գույքն աշխատի»:

Անդրադառնալով գնումների վերաբերյալ խնդիրներին, վարչապետը Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարեց քննարկել կենտրոնացված կարգը, գնումների կազմակերպման մեխանիզմի ներդրման հնարավորությունը և ներկայացնել առաջարկ, թե որ ապրանքներն ու ծառայություներն են նպատակահարմար ձեռք բերել  կենտրոնացված կարգով: «Մենք բազմաթիվ գնումներ կազմակերպող կազմակերպություններ ունենք և, կարծում եմ, մենք այստեղ ավելի կառավարելի համակարգ կարող ենք ունենալ»:

Վարչապետն անդրադարձավ նաև ԾԻԳ-երին (ծրագրի իրականացման գրասենյակ) և հանձնարարականներ տվեց Սպորտի և երիտասարդության հարցերի, Արտակարգ իրավիճակների, Մշակույթի և Քաղաքաշինության նախարարներին մեկ շաբաթվա ընթացքում քննարկել  իրենց ենթակայության տակ գտնվող ԾԻԳ-երի լուծարման հարցը և ներկայացնել առաջարկություններ. «Մենք պետք է ունենանք մի հարթակ, որտեղ պետք է իրականացնենք մեր գնումները»:

Տարածքների և համաչափ տնտեսական զարգացման հարցով ևս հանձնարարական եղավ. «Տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարում եմ մեկամսյա ժամկետում, համագործակցելով Էկոնոմիկայի, Սպորտի և երիտասարդության հարցերի, Կրթության և գիտության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Տրանսպորտի և կապի, Գյուղատնտեսության, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարներին ուսումնասիրել և ներկայացնել առաջարկություններ՝ տարածքների զարգացման ռազմավարությանը համապատասխան: Որպեսզի մենք ունենանք հասկանալի վեկտոր, թե ուր ենք գնում, յուրաքանչյուր գերատեսչություն իր զարգացումը պիտի տեսնի, պետք է համատեղի  նաև տարածքային և ռեգիոնալ զարգացման հետ»,- ասաց վարչապետը:

Կարեն Կարապետյանը Տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարեց երեքշաբաթյա ժամկետում վերանայել և լրամշակել համայնքային զարգացման հնգամյա ծրագիր և վերահսկելի պահանջներ դնել համայնքային զարգացման նկատմամբ. «Յուրաքանչյուր բնակավայր և կառավարիչ պետք է ունենա հորիզոն, թե ինքն ինչ է ուզում, որ ինչ լինի, պիտի ունենա երազ, թե ինքն ինչ քաղաք ու գյուղ է պատկերացնում»:

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը վարչապետին հայտնեց, որ, պայմանավորված ՏԻՄ ընտրություններով, հունվարի 15-ին համայնքները կունենան համայնքային զարգացման հնգամյա ծրագիրը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ