28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հաստատվեց 2017 թվականի բյուջեի նախագիծը

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2017 թվականի բյուջեի նախագիծը: Նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նախարարը նշեց, որ ամենակարևոր սկզբունքը, որն ամրագրվել է հաջորդ տարվա բյուջեով, հարկաբյուջետային և պարտքի կայունությունն է։

Արամյանի խոսքով՝ 2014-2015 թվականներին ունեցել ենք պետական պակասուրդի բավական բարձր մակարդակ՝ 4.8 տոկոս.«Եվ այս տարվա արդյունքներով, ամենայն հավանականությամբ, կունենանք 5.9 տոկոսանոց պակասորդ: Սրա հետևանքով ավելացել է արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, ինչը պարտքի ստեղծման հիմնական աղբյուրն է: ՀՀ արտաքին պարտքը երկու տարիների ընթացքում՝ 2014-2015 թվականներին 43.7 տոկոսից աճել է և այս տարեվերջին 54.4 տոկոս կկազմի: Բնականաբար, հաջորդ տարիներին պետք է լինենք պահպանողական, որպեսզի թույլ չտանք պարտքի գերաճ»,- ասաց ֆինանսների նախարարը:

Նա ընդգծեց, որ կառավարությունը հաջորդ տարվա բյուջեով կրճատում է ծախսերը: Նախագծով ծախսերը նախատեսված են 1 տրիլիոն 360 մլրդ դրամ, իսկ պակասուրդը կլինի 2.8 տոկոսի շրջանակներում:  2017 թվականի բյուջեի վերաբերյալ վարչապետը հայտաարեց, որ գալիք տարվա բյուջեն նախատեսում են բավականին կոշտ բյուջե։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ