Ձախողեցին. Ժամանակ

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մերժել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումը կապված լրագրող Սիրանուշ Պապյանին վիրավորելու համար ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու հետ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը համարում է, որ իր եզրակացությամբ հանձնաժողովը կամայական կերպով է մեկնաբանել օրենքը եւ մերժել իրենց դիմումը: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: