15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանի անակնկալը. Հայկական Ժամանակ

ՀՀ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի առաջադրվելուց հետո սկ­սեցին խոսակցություններ շրշանառվել, թե Սերժ Սարգսյանը վերադարձ­նում է Ռոբերտ Քոչարյանի կադրերին:

Կարեն Կարապետյանը ժամանա­կին, երբ «Հայոուսգազարդ» ընկե­րության տնօրեն էր, ասոցացվում էր Քոչարյանի հետ: Հատկապես որ նա վերջինիս կնոջ Բելա Քո­չարյանի ազգականն է: Անգամ 2010թ., երբ Կարապետյանը նշա­նակվեց Երեւանի քաղաքապետ, նորից կարծիքներ էին հնչում, թե այդ պաշտոնին նշանակվեց Քո­չարյանի մտերիմը: Իսկ հիմա, երբ տեղեկություններ են շրջանառվում, թե Սարգսյանը Քոչարյանի ամենավստահելի պաշտոնյանե­րից մյուսին Ալեքսան Հարություն­յանին էլ կնշանակի իր օգնական այդ պաշտոնից ազատելով իշ­խանական մեդիադաշտը համա­կարգող Սեւակ Լալայանին, արդեն իսկ այդ կարծիքները կարծես իրականություն են դառնում: Ի դեպ. Հովիկ Աբրահամյանի հրա­ժարականից ընդամենը 1-2 օր առաջ, երբ վարչապետի փոփո­խության խոսակցություններ դեռ չկային, Ալեքսան Հարությունյանը Երեւանում էր եւ զբոսնում էր կենտ­րոնի փողոցներով:

Արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ բարձր պաշտոնների են նշա­նակվում Քոչարյանի հատկապես այն կադրերը, ովքեր նրա իշխա­նության տարիներին եղել են նրա ամենավստահելի մարդիկ: Այդ մարդկանց Ռ. Քոչարյանը տարի­ների ընթացքում նշանակել է ամենաառանցքային պաշտոններում ու տվել ազդեցության մեծ լծակ­ներ, որոնք դուրս էին անգամ նրանց պաշտոնական շրջանակներից:

Իշխանության ներկայացուցիչները մասնավոր զրույցնե­րում նշում են, որ Քոչարյանի կադ­րերի վերադարձի գործընթացը սկսվել էր ավելի վաղ, երբ ԱԱԽ քարտուղար նշանակվեց Արմեն Գեւորգյանը, որը նրա աշխատա-կազմի ղեկավարն ու ամենավս­տահելի մարդն է եղել տարիներ շարունակ: Ի դեպ, ժամանակին մենք գրել էինք, որ մեծ ջանք է գոր­ծադրվել նրան համոզելու համար, որ համաձայնի նշանակվել այդ պաշտոնին:

Այսօր արդեն իշխանամերձ շր­ջանակները չեն բացառում, որ առաջիկայում քոչարյանական այլ կադրեր նույնպես կնշանակվեն տարբեր պաշտոնների: Այդպիսով Սերժ Սարգսյանը կարծես թե մի հետաքրքիր ազգային համաձայ­նության իշխանություն է ձեւավորում, որտեղ մեծ տեղ է տալիս նա­եւ Քոչարյանի մտերիմներին: Ու աոաջին հայացքից տպավորու­թյունն այնպիսին է, որ այդ նշա­նակումները համաձայնեցված են վերջինիս հետ: Սակայն քաղաքա­կան շրջանակներում քննարկվում է մեկ այլ վարկած, թե Սարգսյանը փորձում է իրենով անել Քոչարյա­նի կադրերին, որպեսզի առաջի­կայում հատկապես 2017թ. խորհրդարանական ընտրություն­ների նախաշեմին նրանք իր դեմ ինչ-որ գործունեություն չծավալեն:

Մասնավորապես այս երկու պաշ­տոնյաները լավ տիրապետում են քարոզչության կամ հակաքարոզ­չության ու ընդհանրապես ներիշ­խանական հարաբերությունների նրբություններին: Եվ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ հնարավո­րության դեպքում Քոչարյանն ակ­տիվ քաղաքականություն կվերա­դառնա, ու պարզ է, որ աոաջինը նրա կողքին պիտի կանգնեն իր նախագահության տարիների վս­տահելի պաշտոնյաները:

Այս ու հետագա նշանակումով Սարգսյանը նվազեցնում է Քոչարյանի վերադարձի հնարավորություննե­րը ու նրան իր համար հնարավորինս անվտանգ դարձնում: Իսկ այն, որ Քոչարյանը ցան­կանում է վերադառնալ իշխանու­թյան, որեւէ մեկը չի կասկածում: Հայտնի է, որ նա ի սկզբանե իր համար փորձում էր քաղաքական հենարան ստեղծել: Դաշնակցու­թյունն այդ նպատակի համար թույլ միջոց համարելով նա իր պաշտոնավարման տարիներին ստեղծեց «Բարգավաճ Հայաս­տան» կուսակցությանը, որի հետ տեսանք, թե ինչ տեղի ունեցավ: Այնուհետեւ ԲՀԿ-ից հեռացան նաեւ քոչարյանամետ գործիչները նրա ժամանակվա ԱԳ նախարար Վար­դան Օսկանյանի գլխավորու­թյամբ ու ստեղծեցին «Համախմ­բում» կուսակցությունը:

Չի բա­ցառվում, որ Քոչարյանը հենց այս կուսակցության միջոցով մասնակ­ցի 2017-ի Աժ ընտրություններին, եթե զգա, որ հաղթելու կամ գոնե նշանակալի ձայներ հավաքելու հնարավորություն կա: Եվ ահա այդ հնարավորությունն է աստի­ճանաբար նվազեցնում Սարգսյա­նը ՀՅԴ-ին, այնուհետեւ ԲՀԿ-ին, հիմա արդեն առանձին անհատ­ների իր դաշտը բերելով: Հասկա­նալի է, որ Սարգսյանի համար Քո­չարյանը մեծ վտանգ է ներկայաց­նում իր ֆինանսական ահռելի մի­ջոցներով: Ահա հիմա ընտրու­թյուններից վեց-յոթ ամիս առաջ Քոչարյանի վերադարձի այդ հնա­րավորություններն են կանխվում:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ