15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ռաուլ Վալնբերգի հիմնադրամը ներկայացրել է «Հայոց ցեղասպանություն. լռեցված բնաջնջում» գրքի անգլերեն տարբերակը

Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամը ներկայացրել է արգենտինացի հեղինակ Սուլիմ Գրանովսկիի «Հայոց ցեղասպանություն. Լռեցված բնաջնջում» գրքի անգլերեն տարբերակը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գիրքն անգլերեն թարգմանելու աշխատանքները հանձնարարվել են  հեղինակավոր թարգմանիչ Էլիզաբեթ Բիրքսին:

Հիմնադրամի կողմից 2010թ. էլեկտրոնային տարբերակով հրապարակված իսպանալեզու գիրքը պատմում է 1915թ.  հայ ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին:

Հիմնադրամը ցանկանում է օգտագործել հնարավորությունը և ընթերցողներին հիշեցնել վերջին նախաձեռնության մասին, որը նվիրված է այն թուրք և քուրդ գործիչների բացահայտմանը, ովքեր օգնել են հայերին 1915թ. արյունալի իրադարձությունների ժամանակ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ