Բարի առավոտը
Բարի առավոտը լավ օր է բերում: Հրեական ասացվածք
Բարի առավոտը լավ օր է բերում: Հրեական ասացվածք
Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է, որ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքների համաձայն, ԱՊՊԱ պայմանագիր ունենալը, ինչպես նաև ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի դիմապակուն փակցնելը պարտադիր են, իսկ ԱՊՊԱ պայմանագիր չունենալը, ինչպես նաև առանց ԱՊՊԱ պայմանագիր ունենալու կամ տեխնիկական զննության կտրոնը փակցնելու վարելն […]
Ու ասացին նրան. «Ի՞նչ իշխանությամբ ես դու այդ անում, և ո՞վ տվեց քեզ այդ իշխանությունը»։ Հիսուս պատասխան տվեց և ասաց նրանց. «Ես էլ ձե՛զ մի բան հարցնեմ, պատասխանեցե՛ք ինձ, եւ ես ձեզ կասեմ, թէ ինչ իշխանությամբ եմ այս անում։ Հովհաննեսի մկրտությունը երկնքի՞ց էր, թե՞՝ մարդկանցից. պատասխանեցէ՛ք ինձ»։ Նրանք իրար միջև խորհում էին ու ասում. «Եթե […]
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոց կալանքը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը: Այս մասին դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը: «Իմ պաշտպանյալի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, իսկ դատարանի որոշումը Անդրիաս Ղուկասյանի համար սպասելի էր»,-ասաց փաստաբանը: […]
Թուրքիայի խորհրդարանում բարձրացվել է Սկյուտարի հայկական դպրոցների պատերի վրա արված ռասիստական գրությունների հարցը: Ինչպես տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթի կայքը հարցը խորհրդարանի օրակարգ է բերել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն: Նա գրավոր հարցադիմում է ներկայացրել խորհրդարան՝ պահանջելով Թուրքիայի վարչապետ Բինալը Յըլդըրըմին պատասխանել հետևյալ հարցերին. · Թուրքիայի հայ քաղաքացիներին թիրախավորող ռասիստական և սպառնալիք պարունակող գրությունների […]
Սեպտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ կառավարությունում կատարվող փոփոխությունների ներդաշնակությունը սոցիալ-տնտեսական խնդիրների նկատմամբ:
Սեպտեմբերի 23-ին, ժամը 01.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. ավտոմեքենան ձորակից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 44-րդ կմ-ի մոտակայքում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, Mercedess-benz E220 մակնիշի 29 ՏԼ 290 պ/հ […]
«Հույս ունեմ, հույսս Կարեն Կարապետյանն է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց արդեն մի քանի տարի Կառավարության մոտ բողոքի ակցիա իրականացնող Նինել Իվանյանը: Հիշեցնենք, որ Իվանյանը պահանջում է պատժել՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի ղեկավարությանը իրեն անվանարկելով աշխատանքից հեռացնելու համար: «Ապօրինի ինձ աշխատանքից ազատել են: Տնօրենի՝ Գագիկ Գրիգորյանի, վերակենդանացման բաժանմունքի պետ Սուրեն Մակարյանի, և Սերգեյ Պողոսյանի պատճառով ապօրինի կերպով […]
Ռուսական Голос նախագծում շարունակվում են կույր լսումները: Նախօրեին հերթական հաղորդման ժամանակ ելույթ է ունեցել հերթական հայազգի մասնակիցը` Ալյոնա Տեր-Օսիպովան: Նա կատարել է «Candyman» երգը: Ցավոք, ժյուրիի անդամները չեն շրջվել, եւ Ալյոնան դուրս է մնացել մրցույթից: