15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

«Հույս ունեմ, հույսս Կարեն Կարապետյանն է» /վիդեո/

«Հույս ունեմ, հույսս Կարեն Կարապետյանն է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց արդեն մի քանի տարի Կառավարության մոտ բողոքի ակցիա իրականացնող Նինել Իվանյանը:

Հիշեցնենք, որ Իվանյանը պահանջում է պատժել՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի ղեկավարությանը իրեն անվանարկելով աշխատանքից հեռացնելու համար:

«Ապօրինի ինձ աշխատանքից ազատել են: Տնօրենի՝ Գագիկ Գրիգորյանի, վերակենդանացման բաժանմունքի պետ Սուրեն Մակարյանի, և Սերգեյ Պողոսյանի պատճառով ապօրինի կերպով աշխատանքից ազատվել եմ: Նրանք կազմակերպել և միտումնավոր անջատել են հիվանդների շնչառական ապարատները, իսկ հետո հայտարարել, թե իմ գիտելիքները չեն համապատասխանում նման աշխատանքի համար»,-Henaran.am-ի թղթակցին նախկինում արդեն պատմել էր Նինել Իվանյանը:

Մանրամասները` տեսանյութում

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ