17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 20, 2016

Դրվագներ հայ կերպարվեստի ժառանգությունից. ցուցադրություն՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին

Հայաստանում եվրոպական ժառանգության օրերի շրջանակում՝ ս. թ. սեպտեմբերի  24-ին, ժամը 14:00-ին, Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու, հասցե՝ Իսահակյան 38) կբացվի «Դրվագներ հայ կերպարվեստի ժառանգությունից» խորագրով ցուցահանդեսը: Ցուցադրությունը նվիրվում է  Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին և կգործի մինչև ս. թ. նոյեմբերի 24-ը: Առաջին անգամ հանրությանը կներկայացվեն 20-րդ դարի հայ կերպարվեստի  նշանավոր վարպետների՝ Մարտիրոս Սարյանի, Եղիշե […]

Շարունակվում են սիրիահայ ընտանիքներին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են համակողմանի աջակցության տարաբնույթ ծրագրերը սիրիահայ ընտանիքներին: 2016 թվականի սկզբից մինչ սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում  սոցիալական աջակցություն է տրամադրվել  1018 կարիքավոր սիրիահայ ընտանիքի, ևս 106 ընտանիք ընդգրկվել է պետական սոցիալական աջակցության ծրագրերում: Նույն թվով երեխաներ էլ արտահերթ հիմունքներով հաճախում են մայրաքաղաքի նուհեր, հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորում են 319, իսկ […]

Տուրիստները գնալու են Նոր կյանք ու «check in» են լինելու. նորընտիր գյուղապետ (վիդեո)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Ալեն Սիմոնյանի խոսքով ՀՀԿ-ը «չի թույլատրել» իրենց թեկնածուին հաղթանակ տանել Նոր կյանք գյուղում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով պատգամավոր Թևան Պողոսյանը հայտարարությանը, թե փոքր համայնքներում ՀՀԿ-ը թույլ է տալիս ընդդիմադիր թեկնածուներին հաղթանակ տանել Սիմոնյանն ասաց, որ իշխանությունը որտեղ կարողանում է, իր թեկնածուներին է նշանակում համայնքի ղեկավար: Իսկ Նոր կյանքի նորընտիր գյուղապետ Գարիկ Սարգսյանն […]

Հանդիպում ՀՀ ՊՆ-ում

Սեպտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիին և Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Ջոն Գրոնսկիին: Կողմերը բարձր են գնահատել ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի, Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հետ համագործակցության մակարդակը, ընդգծելով որ բարձրաստիճան փոխայցելությունները, ներկայումս Հայաստանում գտնվող […]

Հայաստանում անցել են ժամանակները, երբ հեղինակությունները ազդում են ընտրությունների արդյունքների վրա. ՀՀԿ փոխնախագահ

«Երկրում տնտեսական աճ ապահովող կառավարությունը, իշխանությունը միշտ չէ, որ հաղթում է ընտրություններում»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Աշոտյանը անդրադարձել է վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությունը , թե Հայաստանի տնտեսությունը խայտառակ վիճակում է գտնվում: «Կայացած քաղաքական ուժեր շատ քիչ կան, այդ պատճառով էլ հասարակությունը շարունակում է  վստահել այն մարդկանց, որոնք իշխանություն […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 22-ին ժամը 01.00-ից մինչև սեպտեմբերի 23-ը ժամը 01.00-ն  կդադարեցվի Արգավանդ և Գեղանիստ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Աշխատանքի տեղավորման բորսա՞ է, ի՞նչ է ընդդիմությունը» (վիդեո)

Գերագույն խորհրդի պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը համարում է, որ մենք ծրագրային ընդդիմություն չունենք: «Ընդդիմություն կոչվող ուժերը սպասարկում են նույն Եվրասիական միության շահերին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա ու հավելեց, որ ընդդիմադիրները սպասարկում են նաև իշխանության շահերը, այսինքն` կեղծ են: «Ի՞նչին են նրանք ընդդիմախոս, իրա՞ր են ընդդիմախոս, դա արդեն մեզ չի հետաքրքրում, աշխատանքի տեղավորման բորսա՞ […]

Ես մեղավոր չեմ. ՀԽ անդամի գործով դատը մեկնարկեց

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր` սեպտեմբերի 20-ին, մեկնարկել է ապօրինի հրազեն պահելու մեջ մեղադրվող, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանի գործով դատավարությունը: Ըստ մեղադրական եզրակացության` ոստիկանությունում ամբաստանյալի մոտ հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ եւ յոթ հատ փամփուշտ: Դատավարության սկզբում դատախազը ներկայացրել է մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, որի համաձայն, Միքայելյանն ապօրինի կրել է զենք, ինչի […]

Սամվել Բալասանյանը դադարեցրել է քարոզարշավը

 Վարդևան Գրիգորյանի ընտանիքում տեղի ունեցած ողբերգության պատճառով դադարեցվում է Բալասանյան դաշինքի քարոզարշավը: Հայտնում ենք մեր խոր ցավակցություը և զորակցությունը Գրիգորյանների ընտանիքին: «Բալասանյան դաշինքի» նախարարական շտաբ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված