28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ես մեղավոր չեմ. ՀԽ անդամի գործով դատը մեկնարկեց

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր` սեպտեմբերի 20-ին, մեկնարկել է ապօրինի հրազեն պահելու մեջ մեղադրվող, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանի գործով դատավարությունը:

Ըստ մեղադրական եզրակացության` ոստիկանությունում ամբաստանյալի մոտ հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ եւ յոթ հատ փամփուշտ:

Դատավարության սկզբում դատախազը ներկայացրել է մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, որի համաձայն, Միքայելյանն ապօրինի կրել է զենք, ինչի պատճառով էլ նա սույն թվականի հուլիսի 27-ին նա բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:

Ամբաստանյալ Արմեն Միքայելյանը հայտարարել է , որ իրեն մեղավոր չի ճանաչում:

Հիշեցնենք, որ Արմեն Միքայելյանը ձերբակալվել էր հուլիսի 27-ին, երբ Երեւանի Խորենացի փողոցում ցույցից հետո ընտանիքով վերադառնալիս էր եղել տուն:  Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 235 հոդվածով (ապօրինի զենք, զինամթերք պահել):

20 օր անազատության մեջ մնալուց հետո Արմեն Միքայելյանն ազատ էր արձակվել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ