28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 20, 2016

Հերմինե Նաղդալյանը Չինաստանում ներկայացրել է ՀՀ անկախության քսանհինգամյա պատմության ձեռքբերումները

Սեպտեմբերի 20-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սինցզյան-Ույգուր ինքնավար մարզի տնտեսական կենտրոն Ուրումչի քաղաքում բացվել է «Մետաքսի ճանապարհի գլոբալ ներդրումը, հնարավորություններն ու առավելությունները» խորագրով Չինաստան-Եվրասիա համաշխարհային 5-րդ էքսպո-ցուցահանդեսը, որին մասնակցում է հայկական պատվիրակությունը` ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Հինգ տարվա ընթացքում էքսպո-ցուցահանդեսը շոշափելի արդյունքներ է արձանագրել Չինաստանի դիվանագիտության, տնտեսության եւ առեւտրի բնագավառներում` ընդլայնելով մասնակցության սահմանները: Միջազգային […]

Պետք է կռվենք /վիդեո/

ԵԿՄ Վարդենիսի ճամբարում հանդիպեցի մի տղայի: Վարդան Ալեքսանյանը 17 տարեկան էր և միայն մի ցանկություն ուներ` հաղթել թուրքին: Որտեղի՞ց  ես հարցին արագ պատասխանեց` Արցախից: Քիչ անց ասաց, որ Երևանում է ապրում: Վարդանը ուզում է ապրել Արցախում և պահել ու պաշտպանել հայրենի հողը: Մանրամասները` տեսանյութում:  

Անհրաժեշտ է որոշակի ժամանակ, որպեսզի ավելի լավ ճանաչենք իրեն. Բիշարյանը` վարչապետից (վիդեո)

«Բնականաբար, հարցերին որոշակի պատասխաններ տվեցին, որոնք կարճ և կոնկրետ էին: Դեռևս առաջին հարցուպատասխանն էր Ազգային ժողովի պատգամավորների համար, և միանգամից այդ մի քանի հարցերի պատասխանից գնահատական տալ, ճիշտ չի լինի, անհրաժեշտ է որոշակի ժամանակ, որպեսզի ավելի լավ ճանաչենք իրեն»,-Henaran.am-ի հետ ասա զրույցում Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն անդրադառնալով նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանից ունեցած […]

«Դուք չունեք բավականաչափ պրոֆեսիոնալիզմ»

ՀՀ վարչապետի նախկին օգնական Աննա Գևորգյանը ֆեյսբուքյան էջում անդրադառնալով իր աշխատանքից ազատմանը՝ գրել է, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը չունի բավականաչափ պրոֆեսիոնալիզմ: Ներկայացնում ենք նրա գրառումն ամբողջությամբ. «Դուք չունեք բավականաչափ պրոֆեսիոնալիզմ պրոֆեսիոնալ կադրին առհասարակ տարբերակելու համար։ Ձեզ ուղղորդում են Ձեր ներքին վախերը, որոնք հետևանք են Ձեր կարծրատիպային և անհեռանկար գործելաոճի։ Եվ ես էլ Ձեզ եմ, […]

Նախագահը ներկա է գտնվել ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձի առթիվ կատարված Հանրապետական մաղթանքին

Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ այսօր երեկոյան Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում ներկա է գտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի մասնակցությամբ կատարված Հանրապետական մաղթանքին:

31 ամյա Կարենի գործած ևս մեկ հանցագործություն բացահայտվեց

2015 թ. դեկտեմբերի 7-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելով՝ Ս.-ի բնակարանից գողացել են ոսկյա զարդեր և նոութբուք: Սեպտեմբերի 19-ին քննչական բաժնից Նոր Նորքի բաժնում գրություն է ստացվել, որ նշված գողությունը կատարել է ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկված՝ 1985 թ. ծնված Կարեն […]

Լավ կլիներ (վիդեո)

«Վազգեն Մանուկյանն առաջարկել է, իսկ մենք պաշտպանել ենք այդ առաջարկը` մտածելով, որ լավ կլինի, որ երեք նախագահները միասին նույն վայրում նշեն անկախության 25-ամյակը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի անդամ, քաղաքական գործիչ Արշակ Սադոյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ էր Հանրային խորհուրդը հանդես եկել նման առաջարկով: Ա. Սադոյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք որևէ պատասխան ստացել են, ինչին նա […]

Պետական բյուջեի եկամուտների ապահովումը խոշոր բիզնեսի ուսերին է

«Այս տարի Պետական եկամուտների կոմիտեի որդեգրած քաղաքականությունը հարկային հսկողության առումով ցուցանիշների էական բարելավման է տարել»,-այս մասին լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտնել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը: Նա նշել է, որ կոմիտեն  հսկողությունը կենտրոնացնում է խոշոր բիզնեսի վրա՝ վերլուծական գործիքների կիրառման պարտադիր պայմանով: Դրա շնորհիվ ստուգումները լինում են պատճառաբանված և թիրախավորված: «Ռիսկային համարվող կազմակերպությունների ստուգման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՕգոստոսիՀոկտեմբերի