05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 6, 2016

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր և կարևորել առևտրատնտեսական փոխգործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը: Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև վերջերս ստորագրված քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագրին: Դեսպան Սաջադին նշել է՝ արդեն այսօրվանից […]

Երիտասարդ աղջիկը փորձել է ցած նետվել Կիեւյան կամրջից

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 6-ին, ժամը 12.01-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կիեւյան կամրջի մոտակայքում գտնվող քաղաքացին (երիտասարդ աղջիկ) փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:  

Հիվանդանոցներում բուժում է ստանում 12 տուժած. դուրս է գրվել մեկ լրագրող եւ 17-ամյա Սայադը

Երեւանում հուլիսի 17-ին մեկնարկած իրադարձությունների հետեւանքով մայրաքաղաքի բուժհաստատություններում գտնվող տուժածներից հիվանդոցում բուժում է ստանում 12 տուժած: Այս մասին Henaran.am -ի հետ զրույցում հայտնեցին առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից: Հիվանդանոցից դուրս է գրվել եւս երկու տուժած՝  մեկ լրագրող եւ 17-ամյա Սայադ Հարությունյանը:  

Վթարի է ենթարկվել զինծառայողներ տեղափոխող մեքենան. մահացել է ժամեկտային զինծառայող

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայողի մահվան պատճառ հանդիսացած մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ N զորամասի «ԳԱԶ 33081» մակնիշի ավտոմեքենան 2016 թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը 11։15-ի սահմաններում, ճանապարհի ոլորանների հատվածում դուրս է եկել երթևեկելի հատվածից և վթարի ենթարկվել։ Վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից […]

ԼՂՀ Պաշտպանության բանակը հայտնում է

Օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 330 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջեւ […]

Հետևի՛ր …

Հետևի՛ր քո մտքերին, դրանք դառնում են բառեր: Հետևի՛ր քո բառերին, դրանք դառնում են արարքներ: Հետևի՛ր քո արարքներին, դրանք դառնում են սովորություն: Հետևի՛ր քո սովորություններին, դրանք դառնում են բնավորություն: Հետևի՛ր քո բնավորությանը, այն սահմանում է քո կյանքը: Անհայտ հեղինակ

Երգչուհի Լիլուն հրապարակել է որդու առաջին լուսանկարը

«Տղաս ողջունում է ձեզ»,-այսպես է բնութագրել որդու և իր համատեղ լուսանկարը երգչուհի Լիլուն: Նշենք, որ հունիսի 1-ին Լիլուն լույս աշխարհ բերեց իր առաջնեկին։ Երգչուհին երեխային տվել է  Ռոբերտ անունը ։ Լիլուն  Instagram-ում հրապարակել է 2 ամսական Ռոբերտի լուսանկարը։

Աչքը կորցրած 16-ամյա Սայադը օգնության կարիք ունի

Սարի թաղում հուլիսի 30-ին տեղի ունեցած բախումների հետեւանքով աչքը կորցրած անչափահաս Սայադ Հարությունյանն երեկ  դուրս է գրվել հիվանդանոցից: Հիշեցնենք, որ Սայադ Հարությունյանը աչքը կորցրել է ցուցարարների և ոստիկանների բախումների ժամանակ: Նա 16 տարեկան է: Սայադը արտերկրում բուժումը շարունակելու կարիք ունի, ինչի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ չունեն ծնողները: Նրան աջակցելու նպատակով Սայադի հոր` Ռոմա Հարությունյանի անունով բացվել են հետեւյալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀուլիսիՍեպտեմբերի