Հակառակորդն անկանոն բնույթի կրակոցներ է արձակել
Հուլիսի 11-ի լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն, բացառությամբ արևելյան և հյուսիսային ուղղությունների: Նշված հատվածներում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է հրաձգային զինատեսակներից` արձակելով անկանոն բնույթի կրակոցներ: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն