19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 29, 2016

Ո՞վ է լինելու «Ոսկե ծիրան 2016»-ի հատուկ հյուրը

«Ոսկե ծիրան 2016» Երեւանի միջազգային կինոփառատոնի շրջանակում Հայաստան կժամանի անգլիացի հայտնի դերասանուհի, «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր Ժակլին Բիսեթը։ Այս մասին հայտարարվեց  այսօր՝ հունիսի 29-ին հրավիրված ասուլիսի ժամին ։ «Այս աշխարհահռչակ դերասանուհին նկարահանվել է այնպիսի անվանի դերասանների կողքին, ինչպիսիք են՝  Մարչելո Մաստրոյանին, Ֆրենկ Սինատրան եւ այլք։ 2010 թ-ին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նրան անվանել է կինոդեմք։ Ժակլինը նաեւ […]

Քառօրյա պատերազմում զորամասից պարենամթերք յուրացրած խոհարարները տուգանվել են

Քառօրյա պատերազմի օրերին N զորամասից պարենամթերք յուրացնելու մեջ մեղադրվող, խոհարարներ Մհեր Զարոյանն ու Օվսաննա Ադամյանը մեղավոր են ճանաչվել եւ տուգանվել 600 հազարական դրամով: Այս մասին տեղեկացանք Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Վճիռը կայացվել է հունիսի 27-ին: Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` Մհեր Զարոյանն ու Օվսաննա Ադամյանը ապրիլի 4-ին յուրացրել են զգալի չափի պարենամթերք: Իրեղեն ապացույցներն են […]

Նախագահ Սերժ Սարգսյանն հարցազրույց է տվել արաբական հեղինակավոր «Ալ-Մայադին» հեռուստաալիքին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հարցազրույց է տվել արաբական հեղինակավոր «Ալ-Մայադին» հեռուստաալիքին: Հարցազրույցը վարել է «Ալ-Մայադին»-ի տնօրենների խորհրդի նախագահ Ղասան Բին Ջադդոն: Լրագրողի խնդրանքով ՀՀ Նախագահն անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին, արդի մարտահրավերներին, տարբեր ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի ներգրավվածությանը, տարածաշրջանի պետությունների, ինչպես նաև արաբական երկրների հետ Հայաստանի հարաբերություններին, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, […]

ԵԱՀԿ-ն ջանքեր է գործադրում՝ լուծումը գտնելու համար. Գերմանիայի ԱԳ նախարար

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Երեւանում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը, անդրադառնալով ԼՂ հիմնահարցին, նշեց, որ ԵԱՀԿ-ի համար պարզ է, որ ստատուս քվոն անհնար է երկար պահպանել։ Նա նշեց, որ որքան երկարում է հակամարտությունը, այնքան ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը մեծանում է։ « Մենք պետք է ամեն ինչ անենք՝ դրանից խուսափելու համար: ԵԱՀԿ-ն ջանքեր է […]

Հունիսի 17– 23-ը մայրաքաղաքում ծնվել է 445 երեխա

Հունիսի 17– 23-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 445 երեխա՝ 234 տղա, 211 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 40881 քաղաքացի:

Ջրամբարում խեղդված 20 ամյա Էդգարը ընտանիքի միակ երեխան էր

Երեւանի Նուբարաշենում զինվորական կրակարանի մոտ գտնվող ջրամբարում  այսօր՝ հունիսի 29-ին,  ջրահեղձ եղած 20-ամյա երիտասարդը երկու տարվա զինծառայող էր, նա մի քանի օրից ծառայությունն ավարտելու էր: Էդգար Չաղլյանը ընտանիքի միակ երեխան էր,  Շիրակի  մարզի Արթիկ քաղաքի բնակիչ: Երիտասարդի խեղդվելու հանգամանքները ճշտվում են:

Ինչ որ հնչեց այստեղ, բացարձակ սուտ եւ ապատեղեկատվություն է. Զոհրաբյանը՝ Փաշինյանի ելույթի մասին

ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ շարունակվում է «Ընտրական օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: Նիկոլ Փաշինյանի  ելույթից հետո փորձեց ելույթ ունեցավ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: «Ես խնդրել եմ իմ լրագրող գործընկերներին նշյալ ելույթի հետ կապված որոշ պարբերություն չտեղադրել եւ նրանք ընդառաջել են։ Սակայն ինչ հնչեց այստեղ, բացարձակ սուտ եւ ապատեղեկատվություն է՝ նշելով վերոնշյալ […]

Աշխարհի արձագանքը Ստամբուլի օդանավակայանի վրա կատարված հարձակմանը

Աշխարհի տարբեր երկրների առաջնորդները դատապարտել են Ստամբուլի օդանավակայանում իրականացված հարձակումը և իրենց ցավակցությունները հայտնել զոհվածների ու վիրավորների հարազատներին: Թուրքական «Habertürk» լրատվակայքը ներկացնում  է դեպքի առթիվ աշխարհի տարբեր ծայրերից ստացված արձագանքները: Այսպես, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գրավոր հայտարարություն է տարածել, որով դատապարտել է տեղի ունեցած ահաբեկչությունը: «ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները Թուրքիայի հետ են, մենք վճռական ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄայիսիՀուլիսի