08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Քառօրյա պատերազմում զորամասից պարենամթերք յուրացրած խոհարարները տուգանվել են

Քառօրյա պատերազմի օրերին N զորամասից պարենամթերք յուրացնելու մեջ մեղադրվող, խոհարարներ Մհեր Զարոյանն ու Օվսաննա Ադամյանը մեղավոր են ճանաչվել եւ տուգանվել 600 հազարական դրամով: Այս մասին տեղեկացանք Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:

Վճիռը կայացվել է հունիսի 27-ին:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` Մհեր Զարոյանն ու Օվսաննա Ադամյանը ապրիլի 4-ին յուրացրել են զգալի չափի պարենամթերք: Իրեղեն ապացույցներն են 14 կգ խոզի միս, 9,2կգ.արեւածաղիկի զեթ, 10կգ վերմիշել, 2կգ տոմատի մածուկ եւ 25 հատ ձու:

Ադամյանին եւ Զարոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ