28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 6, 2016

Ռուսաստանը դա 21 տարի առաջ է արել․ Նարիշկինը՝ Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին

ՌԴ Դումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը, անդրադառնալով Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, հայտարարել Է, որ Պետդուման 21 տարի առաջ Է որոշում ընդունել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչման մասին, գրում է РИА Новости-ն։ «Դուք հիշում եք, որ Պետական դուման բավական վաղուց, ավելի ստույգ՝ 1995 թվականին Է համապատասխան որոշում ընդունել»,-ասել Է Նարիշկինը:

Երևանում կվերաբացվի Կասյանի գյուղատնտեսական տոնավաճառը

Հունիսի 11-ին կվերաբացվի Երևան քաղաքի Կասյան փողոցի վերին հատվածում գտնվող գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որը կգործի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: Գյուղատնտեսական տոնավաճառները անց են կացվում 2011 թվականից  ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, որոնց մասնակցում են ՀՀ տարբեր մարզերը […]

Հայաստան կժամանի Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանը

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 07-09-ը պետական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանը: Այցի շրջանակներում նախատեսված են Չեխիայի Նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝  Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: ՀՀ Նախագահի նստավայրում հայ-չեխական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն: Նախագահներ Սերժ Սարգսյանը և […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ  պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ.  հունիսի 8-ին ժամը 09.00-ից մինչև հունիսի 9-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Արարատյան 1-ին, 2-րդ զանգվածների, Մեծարենցի, Դ. Վարուժանի, Իսրայել Օրու, Տիտովի, Դուրյան, Մանուկյան, Մամիկոնյան, Ջամբուլի փողոցների, Շահումյան 16-րդ փող. 1-ից-35, Գագարինի փող. 1-ից-32, Հովնաթան փող. 1-ից-20, Մալաթիայի փող. 1-ից-50, […]

Իրանցիները վաղօրոք զգուշացրե՞լ են արցախյան պատերազմի մասին/վիդեո/

Այսօր՝ հունիսի 6-ին,  «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ, իրանագետ Վարդան Ոսկանյանը անդրադարձավ նաև իրանցիների կողմից ապրիլյան պատերազմի մասին զգուշացնելու վերաբերյալ հարցին:   Մանրամասները՝ տեսանյութում:

Ռուսաստանի, Իրանի ու Ադրբեջանի նախագահները կհանդիպեն

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Բաքվում, գրում է  РИА Новости-ն։ «Այո, նման հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են տարվում, և այն բանից հետո, երբ վերջնականապես համաձայնեցվեն ու հաստատվեն անցկացման ժամկետները, մենք իսկապես կհաղորդենք», – հայտարարել է Պեսկովը: Նա նշել է նաեւ, որ հանդիպումը պետք է տեղի ունենա […]

Քննիչը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները.ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում Ծանր հանցագործության դեպքի առթիվ քննվող քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հիշյալ քրեական գործը քննող քննիչը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, բավարար հիմքերի եւ առիթների առկայության պայմաններում չի կատարել ծառայողական պարտականությունները, փոխարենը, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ: Ըստ Հատուկ քննչական […]

Ես տանձից եմ խոսում, Դուք՝ խնձորից. Շարմազանովը՝ Նաիրա Զոհրաբյանին

ԱԺ-ում այսօր «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկմանը ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանին հարց ուղղեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: «Մենք ոչ միայն այս, այլեւ մյուս լրջագույն ոլորտներում ունենք լավ մասնագետների կարիք, սակայն ինչո՞ւ դա արվի բանակ չգնացածների հաշվին: Մոնիթորինգ արե՞լ եք՝ բանակ ծառայողների մեջ չկա՞ն անհրաժեշտ որակավորում ունեցող մասնագետներ, […]

Գայլերը 59 ոչխար են հոշոտել.արտառոց դեպք Սարամեջում

Լոռու մարզի Սարամեջ գյուղում այսօր գիշերը գայլերը 59 ոչխար են հոշոտել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց  Սարամեջի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը: «Ոչխարները հիմնականում մի ընտանիքի են պատկանել, միայն 4-5 հատը տարբեր մարդկանց»,- տեղեկացրեց համայնքի ղեկավարը: «Խորեն Պողոսյանի ընտանիքը միայն դրանով է ապրում: Ընտանքիով միայն դրանով են զբաղված»,- նշեց գյուղապետը: Համայնքի ղեկավարի փոխանցմամբ՝ գյուղացիները 2 միլիոն դրամի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄայիսիՀուլիսի